Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/473

Այս էջը սրբագրված է

Հաստափոր «Փորձ»֊ի առաջին հատորը նոր դուրս եկած ժամանակ, երբ իմ ընկեր Հայրապետ Ղուկասյանցը խնդրեց ինձ, որ միասին գնանք «Մշակ»֊ի խմբադրատունր և մի հայտարարություն տանք Ալեքսանդրապո լի համար նոր ուսուցիչներ հրավիրելու, Արծրունին ինձ ընդունեց շատ սառը և մեր խնդիրը թողած, սկսեց ուղղակի «Փորձ»–ի վրա հարձակվել, մանավանդ նրա լեզվի, որ ինձ խայթի։ — Ինչի մասին ուզում եք խոսեցեք,— ասացի,— բայց լեզվի մասին մի խոսեք, որովհետև «Մշակ»֊ի ամենաթերի կողմը հենց նրա լեզուն է։ Սրա վրա Արծրունին բարկացավ, հուզվեց, սկսեց հակաճառել։ Ես նույնպես բարկացա և հարձակողական դիրք րռնեցի, որից սաստիկ վախեցավ Արծրունին և սկսեց գրասեղանի արկղը բաց ու խուփ անել, հասկացնելով ինձ, որ այնտեղ ռևոլվեր ունի, որ եթե ես խփելու լինեմ իրան, ինքն էլ ունի զենք։ Վերջապես մի կերպ դուրս եկա առանց մնաս բարևի և «Փորձ»֊ի փորձանքիցն ազատվեցի։ Սրա վրա երկու օր չանցած՝ «Մշակ»-ը դուրս եկավ մի առաջնnրդող հոդվածով՝ «Ո՞վ է Աղայանցը» վերնագրով։ Այս հոդվածի մեջ իր բոլոր մաղձը թափում է վրաս և, լեզվի մեջ իմ տգիտությունը ցույց տալու համար՝ այն փաստն է բերում, թե Աղայանցն այնքան տգետ է, որ փոխանակ գրելու՝ «չէ գրնում», գրում է՝ «չի գնում»։ Այստեղից ահա սկսվեց մեր հռչակավոր բանակռիվը, թե ինչպես պետք է գրել հայտնի տեղերում՝ չէ՞, թե՝ չի:

Մինչև այդ ժամանակ ես երբեք չէի մտածել, թե ինչպե՞ս պետք է գրել՝ չէ, թե չի, և հարկ էլ չունեի մտածելու, քանի որ ես մտածում և գրում եմ իմ մայրենի լեզվով. Թող տարակուսի նա, ով որ հայերեն չի մտածում և .կապկարար հետևում է սրան կամ նրան։ Եվ ո՞ր խելքը գլխին մարդը այսպիսի հիմար բանի վրա ուշադրություն կդարձնե։ Եթե երկուսն էլ գործածական են ժողովրդի մեջ, թեկուզ մեկը շատ և մյուսը քիչ, եթե գրողը պեդանտ չէ, կարող է անխրտիր գործ դնել երկուսն էլ: Բայց այսպես չէր մտածում Գ.Արծրունին։ Երբ իմ պատասխանիս պատասխանելիք չունեցավ, երբ տեսավ, որ ինքն է սխալվում և ոչ ես, փոխանակ իր սխալը շտկելու (որովհետև ասել էր. թե Խ. Աբովյանցը, 473