Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/48

Այս էջը սրբագրված է

ծանոթացնում է մարդուն յnւ անձին և նորա պատկանյալ բաների հետ։ Մտածմամբ է հասկանում նա իրավունքն երբ և պարտականությունները. ով իրավունք չունի, նա չունի և պարտականություն , և ընդհակադարձն։ Քրիստոնեական սերը՝ է իր նմանին սիրել իբրև իր անձն: Եվ այս այնքան բնական է, որ աշխարհիս ստեղծմանից մինչև մեր օրերը ոչինչ փոփոխության չէ ենթարկվել և չէ ենթարկվելու հավիտյանս։ Երկինք և երկիր կանցնեն, բայց սա՝ ամենևիˈն։ Բնականապես մարդս սիրում է յուր նմանին այնքան չափով, որչափով որ սիրում է յուր անձը։ Անձնասիրությունը կամ ինքնապատվությունր կախում ունի մարդուս մտավոր զարգացման աստիճանից, որքան ստոր է այդ զարգացումը, այնքան մոտ է նա անասնականին, և որքան բարձր, այնքան մոտ է մարդկայինին։ Վասն զի մարդուս կյանքը երկու տեսակ է՝ գործարանական, որ անասնական և բուսական ասել է և ոգեկան, որ բուն մարդկային է։ Մարդը մարդ է, եթե ունի այդ ոգին, նա ունի այդ ոգին, եթե մտածում է, վասն զի մտածմամբ է մոտենում ոգեծանոթության, երբ և սկսում է սիրել նրան, կատարելով նրա պահանքմունքները, որ է նվիրել յուր անձը ընդհանուրի բարվոյն. զի ոչ ապաքէն մի է հոգի, որ կա յամենեսին։ Բայց ինչպես որ մարդս կարող չէ սիրել աստծուն առանց սիրելու

«Ես պարտ է գիտել, եթե հոգի երկուս ունի զօրութիւնս-գիտնական և կենդանականս։ Եվ գետնականք են այսոքիկ, միտք, տրամախոհութիւն, կարծիք, զգացութիւն, երևակայոլթիւն. իսկ կենդանականք այսոքիկ են. կամք, ընտրողութիւն, հոժարութիւն, ցանկութիւն, բարկաթիւն։ Եւ իւրաքանչիւրս այսոցիկ ոմանք րանականք են և ոմանք, նրանք, քանզի և ի գիտնական գօրութիւնս հոգւո ոմանք բանականք են և ոմանք անբանք։ Եւ րանականք են միտք, տրամախոհութհւնք, կարծիք, իսկ անրանք գդայութիւնք, երևակայութիւնք։ Եւ ի կենդանականսն դարձյալ գօրութիւնս ոմանք բանականք են և ոմանք անբանք. և բանականք ասին կամք, ընտրողութիւն, հոժարութիւն, իսկ անրանք, որպէս բարկութիւն, ցանկութիւն»(Դամիթ Անհաղթ)։

Եթե մենք լաք ճանաչեինք Լոքեն, Բիշաեն, Օդյուստ Կոնտեն և այլ մի քանի սոցա նմաններին, արեգակնակերպ կերևար Դավիթո մեր աչքում, բայց քանի որ այդ չկա, սա պիտի մեզ համար մնա իբրև մի վառված ճրագ կուրաց աոջև.