Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/495

Այս էջը սրբագրված է

թշնամին, և այնքան կուրացավ այդ ախտից, որ մի շրջաբերականով արգելեց իմ դասագրքերի գործածությունը ազգային դպրոցների մեջ, արգելեց իմ սննդարար կերակուրը, որ հարկադրվեն իր տվածը ուտել։ Սրանից հետո էլ ինչ ասել կուզի, որ նրա անունը իսպառ ջնջեցի իմ բարեկամ- ների ցուցակից և դասեցի ընդ չարս և ուրացողս... Հայր Սեդրակյանը Ղարաբաղից գնաց էջմիածին, որ նորանոր արտոնություններ ձեռք բերե իր գործունեությունն ավելի ևս ընդարձակելու համար, բայց նրան այլևս ետ չդարձրին, այլ եպիսկոպոս ձեռնադրելով' ուղարկեցին Թիֆլիս առաջնորդության։ Վերջին երկու տարին ես զուրկ մնալով Սեդրակյանի պես մի լուրջ, գործունյա և բարձր պաշտպանից, չափից դուրս շատ նեղություններ քաշեցի։ Նրանից հետո եկավ Կարապետ վարդապետ Այվազյանր։ Այս անձի վրա ավելացավ և բուն իսկ առաջնորդ Անդրեաս եպիսկոպոսը և երկուքը միասին իրանց շնորհքները միացնելով' միմյանց արժանավորությունը լրացրին միմյանց պակասությամբ, որ կատարվի այն ասածը թե' «Յաթոռն Մովսիսի նստան դպիրքն»։ Դպրանոցի եկամուտը, որ Սեդրակյանը հասցրել էր մինչև տասնյոթը հազարի, իրանից հետո այդ քանակությունը իջավ հինգ հազարի, որ աս ել է 18 ուսուցիչ միասին պետք է ստանային այնքան, ինչքան ճեմարանումն ստանում էր մի հոգի, թեև շատ սև։ Եկամուտի աղբյուրները կրկին բաց անելու համար' Վերջին տարին ես հանձն առա տեսչական պաշտոն, որովհետև այլևս տեսչապետություն անել չէի կարող' զրկված լինելով բարձր պաշտպանությունից, բայց մարդիկ շուտ գլխի ընկան, որ իրանց հացը պիտի կտրվի, աշխատեցին բանն այնպես բերել, որ ես բարկանամ և հրաժարվիմ։ Ես էլ բարկացա և հրաժարական տվի, թողնելով, որ մեռելները թաղեն իրանց մեռելներին։ Հեռանալիս միտս ընկավ այն, ինչ որ լսել էի 495