Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/510

Այս էջը սրբագրված է

4. ԿԱՐԱՊԵՏ ԷԴիլՎԽԱՆՅԱՆԻՆ

(Շուշուց — Երևան)

Սիրելի Կարապետ, Ա (ն) նոռեի բարեկամ.

1879 թ., նունվարի 4, Շաշի

Նամակդ ստացա։ Դու մեղավոր ես ոտքով գլխով, մարդ ես, մի փոքր հանդարտ կաց, համբերություն ունեցիր, հային ծառայելը հեշտ չէ, պետք է շատ բան չտեսնելու, չլսելու դնես, գլուխդ քաշ գցած գործ կատարես, մինչև քիչ-քիչ ամեն բան կարգի կընկնի։ Բեդնազարյանցը երբ ուզենա, կարող է գալ այստեղ իբրև տեսուչ և մենք սիրով կընդունենք։իսկ քեզ աչքի առաջ ունեինք եկող տարվա համար, եթե չես մերժիլ մեր խնդիրքը։ ՛Ես միտք ունիմ քեզ այստեղ պսակելու: Աշխարհիս ամենա գեղեցիկուհիների ժողովածուն այստեղ է։ ճշմարիտն եմ ասում, առանց հանաքի։ Հաշտվիր Սարգսի հետ և կուսակցության պարագլուխ մի դառնար։ Սխալվում ես, կարծելով, թե նա ինձ հեռացրեց Երևանից. ես երբ ուզենամ, նա սիրով կընդունի։ Ես Երևանր թողեցի տեղվույս կողոպտված և թալանված ուսումնարանը վերականգնելու համար : Եվ ես հասա իմ նպատակին ի մեծ ցավ Բաբաջանյանցի սրտին, որ այդտեղ թափառում է այժմ յուր սիրուհու հետ։ Տեսնում ես, ուրեմն, որ ես աշխատում եմ քանդվածը շտկել, իսկ դու հակառակն ես ուղում անել։ի սեր աստծո, խելո ք կաց... Ես Սարգսին այնքան լավ եմ ճանաչում, որ դու ինձ նորից ծանոթացնել կարող չես, նա յուր անտաշ կեղևի տակ փափուկ սիրտ ունի, և դու անիրավ կլինես, եթե ուրանաս այդ։ Փոքր-ինչ ցուցամոլ է, բայց այդ հարկավոր է նորան իբրև տեսչի։ Եթե նորան ղրկես ցուցամոլությունից, նա էլ բանի պետք չի գալ։ Մի թե կարող ես ցույց աալ մի ուրիշ տեսուչ, որ նորանից լավ լինի։ Լավ մարդը քյահյա չի դառնալ։ ինչ նկատողություններ որ ունիս, կարող ես աոանձին անել, և նա սիրով կընդունի, այսւղես նախապատրաստե,ուց հետո, կարող ես խնդիրն ընդհանրացնել,— ժողովի նյութ