Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/521

Այս էջը սրբագրված է

Էլ ձեռքերդ մի ծալիէր, այլ աշիսատիր նամակներով շատերի ուշադրությունը դարձնել դեպի քո ձեռնարկության կարեվորությունր, շեշտելով ցենզուրական հաչող պայմանների վրա և դրա անհրաժեշտությունը։ Աշխատակիրներ գրավիր, Ստեփանին քաշիր դեպի քեղ, Սմբատին սթավւեցրոլ և հիշողություններ դրել տուր։Ինձ համար թարգմանելու բաներ ուղարկիր, ես ժամանակ շատ ունիմ, միայն Լավ բաներ, Ժամ ան ակի պահ անջի համեմատ, ազատված ազդերի կյանքից առած… միայն իմ դրածս և թարդմ անածս իմ ուղղագրությամբ պիտի տպես։ — Սուրբ լեզվիս վերջաբանը քեզ դուր չի եկել բայց դա մի սուր սլաք է, ում դեմ որ ուղղված էր, ուղղակի սրտի մեջ է ցցվել։ Իմ հակառակորդները, որ հիշել եմ, էջմիածնի եռապետությունն է, և նրանցում էլ առավել Ս. Մանդինյանցը։ Այդ մարդը կոնկուրենտս լինելով, ուզում է օգուտ քաղել իմ ուղղագրությունից և դասագրքերս ուսումնարաններից դուրս մղել տալ։ Դա էր գրել տվել «Նոր-Դար»-ում իմ դեմ, բայց չէր կարողացել Էջմիածնում իր առաջարկությունը հաջողեցնել, Կոստանյանցըն ինձ պաշտպանել էր։ Սպառնալիքս կարդալով, Մանդինյանցը շուն էր կտրել և մի հայհոյալից նամակ գրել «Մուրճ»-ին, ինձ կարդացրին նամակը և դեն շպրտեցին։Ախր դու չգիտես մի ահագին լեգեոն կա իմ դեմ, իմ անձիս դեմ, դրանց հետ միացած է և «Մշակ»-ը, ափսոս որ չես կարդում, որ տեսնես ի նչ ակնարկություններով են հայհոյում ինձ, ծայրը մինչև քեղ և քո տպարանին է հասնում։Օրհնված, «էդ էլ հո փողով չէ» կարդա էլի, որ տեսնես ի՞նչ զենքերով են պատերազմում, ո՞վ, ո՞ւմ դեմ և ի՞նչպես։ Դոա չդիտես ախր, հոդիս հանել են մեր դրաչարչիները։

Տեր Ղազարը խնդրում է, որ իր համար բարեխոսեմ Ձեր խորհրդին։ Ես արդեն խոսել եմ այդտեղ լավ կողմից, վատ ոչինչ չեմ ասել, բայց գիտենաս, որ բավականին վայրահաչ պատ է, եթե տանելու լինիք, պետք է աշխատես կապը քաշած պահել և քո օդտին ծառայեցնել

Իմ մյուս նամակներին ոչ մի պատասխան չեք գրում։ Սմբատին բարևիր և ասա, որ իր հանձնարարությունը կենտրոնականմ գրավաճառանոցին կատարեցի, փողն ու