Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/532

Այս էջը սրբագրված է

որ կախումն չունենա նաև մեր հոգևոր իշխանությունից։ Այս իշխանության ընթացքը նույնպես կամայական է, նույնպես բարբարոսական, անմիտ է, անհեռատես է, անշնորհք է, նախանձոտ է և խռովարար։ Լավ առաջնորդի վրա վատ աչքով են նայում և ամեն մի բարի սկսվածք բարուրի մեջ խեղդում։ Որքան կուզեք բարի ցանկություններ ունեցեք, բարի ձգտումներ, հենց որ ուզենաք ի կատար ածել, մյուս օրը կհեռացնեն և դուք էլ վերջ ի վերջո այն եզրակացության կգաք, թե ուրեմն պետք է ուտել, խմել, անհոգ լինել և այլն։ Ցավ չկա դրանց սրտումը և ինչո՞ւ պետք է լինի։ Էլի ամենից ազատ կարող է Սպահանի առաջնորդը լինել, քանի որ կախումն չունի Սինոդից։ Բայց իր գործունեության մեք հարատևելու համար հարկավոր է, որ կաթողիկոսից այնպիսի կոնդակ ունենա, որ գոնե տասնհինգ տարի հաստատ մնա իր տեղումը։ Լավ առաջնորդը այդքան ժամանակամիջոցում այնպիսի ժողովրդականություն կստանա իր տված արդյունթով, իր պատրաստած զինվորներով, որ այնուհետև էլ դժվար կլինի նրան տեղից շարժել, եթե միայն չեն հրավիրել կաթողիկոսության։ Եթե դուք, սրբազան հայր, գործ գործելու եռանդ ու ցանկություն ունեք, ձեռք բերեք իմ հիշած արտոնությունը։


Դրսի թեմերը փոփոխության կենթարկվեն։ Պարսկաստանը մի թեմ կդառնա, կամ եթե երկու էլ լինի, Հնդկաստանը կանջատվի և ջոկ առաջնորդ կունենա, որը հավանական է, որ նստի Լոնդոնում։ Մի առաջնորդ էլ Ավստրիայում կնշանակվի, որ իրավունքը կտարածե մյուս մանր տերությունների մեջ եղած հայերի վրա։ Այսպես էր ասում ինձ Հայրիկը, երբ ես մոտն էի, այս կարծիքի է և Արիստակեսր։ Այս առիթով ասելիք շատ կա, բայց առայժմ չեմ ուզում Ձեզ ձանձացնել։


Ձերդ Սրբազանության


խ. ծ. Ղ. Աղայանց


532