Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/535

Այս էջը սրբագրված է

19. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ


(էջմիածնից-Թիֆլիս)


1893 թ., նոյեմբերի 26, էջմիածին


Սիրելի Հովհաննես.


Ամսիս 18֊ ին գրած նամակդ ստացա։ Բաց նամակ չեմ ստացել։ Գրքի գինը ես գրել էի 40 կոպեկ, բայց գրաշարը երևի կորցրել է։


Ինքդ տես Տեր֊ Ղևոնդյանցին, եթե այդտեղ է, կամ Մովսեսին ասա, որ նա ասե։ Իսկ եթե քաղաքումը չէ, գրիր ես կուղարկեմ։ Հիմա էլ կուղարկեի, բայց չունեի։


Գրելու բաներ շատ ունեմ, բայց այսօր գլուխս շատ խառնըված է։ Այստեղ շատ են հուզվել իմ դեմ, տեսնենք վերջը ինչ կլինի, կգրեմ։ Լավ բան չեմ սպասում։ Ինձ կքշեն այստեղից կամ ևս կհեռանամ, եթե վեհափառն իր առանձին պաշտպանության տակ չառնի, իսկ սրա վրա շատ հույս դնել կարելի չէ, վերին աստիճանի փոփոխամիտ է և դյուրահավան։


Փիլիպին բարև։


Քո Ղ․ Աղայանց


20. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(էջմիածնից- Թիֆլիս)


1894 p., հունվարի 11, էջմիածին

Սիրելի Օհաննես.


Այ տղա, դու ինչպես մարդ ես։ Մի ամիս առաջ նամակ ես գրում, թե սրա հետ ուղարկեցի բանաստեղծոլթյուններս Հայրիկին ընծա, բայց ես այսօր միայն ստացա Որ չէիր ուղարկել, ինչո՞ւ էիր գրում, թե ուղարկեցի։


Այսօր գրքերդ տարա տվի իրան, քու փոխանակ էլ ձեռքը համբուրեցի։ <<Շատ ապրի, ասաց, շնորհակալ եմ>>։ Հարցրուց ով է, ի՞նչ է, ես էլ քեզ, էլ ինչ ասել կուզի, փառաց ի փառս արի, շատ գովեցի...


Փիլիպի ուղարկած «Դաշնակներ»֊դ էլ ստացա, տվի վերակացուներին, որ բաժանեն, կարծեմ արդեն թռցրել են