Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/538

Այս էջը սրբագրված է

րելի երկու տարվա համար բարերաներ գտնել։ Թող հենց այսպիսի կերպարանք տա բանին, չասե, թե ում համար է հատկապես։ «Նոր-Դար»֊ի տասնամյակի համար հազարներ հավաքեցին, մի՞թե դժվար է 35 տարվա ծառայողին երկու տարով ապահովացնել հօգուտ և ի նպաստ ճշմարիտ լուսավորության դրոշակի ։ Իմ տեղ մի ուրիշը լիներ, ես աշխարհք կթնդացնեի նրա համար, բայց ասած է՝ «էշն իր ախոռին չի զռռալ»…


Ահա թե ինչ եմ ուզում ձեզանից, շուտով մի պատասխան գրեցեք, եթե գրական լիսի, ես կգամ և ամեն ինչ կկարգագրենք։ Շատ տեղ տրամադրություն կա ինձ ապահովացնելու, մի նախաձեռնող պետք է միայն, թող այդ պատիվը, որ «Մուրճ»-ը զլացավ ստանալ, Փիլիպը ինքը մենակ ստանա։


Սիրելի Հովհաննես, նամակդ շատ բարբարոսական պոչերկով ես գրում, այնպես գրիր, որ կարողանամ կարդալ, աչքերս էլ առաջվանը չեն։ Իսկ Փիլիպի ձեռքը բոլորովին բարբարոսական է, բոլորովին ինքնահնար։


Յարաբ «Մուրճ»-ի արտադրությունը կարդում սրբագրո՞ւմ ես, ինչպես խնդրել էի։ Հրեշական սխալներով են տպվում։ Գրքերս եթե չես ուղարկել, դեռ մի՛ ուղարկիր, գուցե ես գամ և հետս բերեմ։ Ի սեր ամենակալին, ինձ ազատեցեք այստեղից։ Հայրիկն ինձ երբեք չի արձակիլ, մինչև ինքս դուրս չգամ։


Ղ. Աղայանց


22. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ


(էջմիածնից-Թիֆլիս)


1894 թ., մարտի 9, էջմիածին


Սիրելի Օհաննես,


Մարտի չորսից գրած նամակդ ստացա։ Իմ գալը շուտ չի լինի և անորոշ է։ Իմ մանկական երգերը եթե կամենում եք տպեցեք։ Գինը կնշանակեք 20 կոպեկ, իսկ ինձ կվճարեք երկու զավոդի համար (2400) հարյուր հիսուն մանեթ։


538