Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/545

Այս էջը սրբագրված է

վորությամբ. ազատ վիճակում ևս ես կարող կլինեի ամենինչի մասին անկեղծորեն ու շիտակորեն ցուցումներ տալ, որովհետև ես գործել եմ համաձայն իմ անկեղծ և խորը համոզմունքների, և չեմ արել մի այնպիսի բան, որից ստիպված լինեի հրաժարվել։ Ասված է «Սիրում ես սահնակ նըստել, սիրիր և քարշ տալ այն»։ Բայց թողնենք քաղաքականությունը, այդ առաձգական և վտանգավոր մեքենան։ Դու գրում ես, որ Մուշիկը հիվանդ է ծաղկով։ Չէ՞ որ նրա ծաղիկը կտրված է, կարմրուկով չի արդյոք նա հիվանդ։ Կարիք չկա նրան ասել, որ ես զնդանումն եմ։ Ուղարկած ակնոցները պիտանի չեն։ Ես գործ եմ ածում № 20-ը։ Եթե Բեգնազարյանը ակնոցներ չի տվել, պետք է № 20֊ը գնել, իսկ չափը նույնն է, ինչ որ քո ակնոցներինը։ Ես այլևս չեմ գրելու։ Դու աշխատիր իմանալ գործն ինչումն է, գրավ։ են պահանջում արդյոք, թե երաշխավորություն, կամ թե՛ այս և թե` այն։ Ամեն ինչ կարող ես անել առանց իմ խորհրդի էլ, չէ որ այդ գործում ես ևս անփորձ եմ։ Ես դեռ առողջ եմ, թեև խիստ ծերացել եմ և այլևս անպետք եմ իբրև ամուսին ։ Եթե ինձ չազատեն և ուղարկեն որևէ տեղ, ապա ես քեզ կազատեմ ամուսնական կապերից, իբրև անկեղծ սիրող քեզ բարեկամ`

Ղ. Աղայան

27. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

(ԲՈլնիս— Խաչենից— Թիֆլիս

1896 թ., դեկտեմբերի սկզբին. Թիֆլիս

Ջեր գրությունը, որ ուղղած են ինձ նախընթաց նոյեմբերի 30֊ին № 861 համարով` ստացա ներկա դեկտեմբերի 5֊ին։ Ռոբինզոնի և Դոն֊Կիխոտի թարգմանելը հանձնարարված է ինձ և ես մտադիր եմ թարգմանելու այնպես, ինչպես որ գրում եք, և ինչպես ասված է ինձ նաև բերանացի։ Մի արգելառիթ կա միայն, որ պետք է վերացնել։ Ձեր առաջարկած

35 Ղ. Աղայան, Երկերի ժող. հ. IV