Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/562

Այս էջը սրբագրված է

մատ լավ է։ Բայց, հոգիս, իմ ուզածս չէ։ Այս անգամ լեզուն էլ է գեղեցիկ, բանահյուսության օրենքներն ևս խիստ կերպով պահպանված են, ոչ մի բռնազբոսութ յուն, ոչ մի անհարթություն չկա։ Բայց ստեղծագործություն չկա...


Մինասի «Կյանք>>-ն արդեն մամուլի տակ է։ Քեզանից նամակի էր սպասում, չգիտեմ, ստացավ թե ոչ։ Քո խորտակված կյանքն ուղարկիր չխորտակված կյանքին, գուցե նրան ում կազդուրվի։ «Տարազշ-ը շատ է մեծ-մեծ խոսում, բայց ա յսուամ նայնիվ մեջը դատարկ է։ Պատկերները բոլորն էլ աննպատակ ու անմիտ են, բոլորն էլ գոոշանոց բաներ, իսկ Թառայանր որքան շատ է երկնում, այնքան փոքր է ծնում։ Թե մշակականներբ դաոել են փոշտի յոռլուղ ձիաներ, կասկած չկա, բայց ձի աների տեղը էշերը բռնել չեն կարող։


Բաքվից ի՞նչ լուր ունիս, արդյոք այս տարի էլ մեզ պիտի նպաստե՞ն, թե ոչ։ Շուտ մի շատ երկար նամակ գրիր։ որ միշտ խոստանում ես, բայց չես գրում։


Քո Ասլան Ապեր


36. ԵՐՎԱՆԴ ՇԱՀԱԶԻԶԻՆ


Հին էրիմից—Նոր-Նսխիշևան)


1899 թ. մայիո 9 , Հին խրիմ


Սիրելի Երվանդ


Ինչպես գիտես, ես հիմա Հին Խրիմումն եմ մի գեղեցիկ հովտում, որ ըստ ամենայնի նման է իմ ծննդարան Խաչենին' նրա պես շրջապատված լինելով անտառապատ լեռներով և նույն ծառն ու ծաղիկը, խոտն ոլ արոտը և աղբյուրներն ու վտակներն ունենալով։ Ինչ որ եկել եմ, շարունակ անտառների մեջն եմ թափառում և զբոսնելուց չեմ կշտանում հակառակ անցած տարվան անցուցած փակված կյանքիս, որով կորցրի առողջությունս։ Ես հիմա թեպետ ինձ ավելի առողջ եմ զգում, ավելի թեթև և դյուրաշարժ,