Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/572

Այս էջը սրբագրված է

ևս մի նոր մշակվող հող էր և չէր նախապատրաստված հնար տալու ինձ, որ ես թե իմ հոգսը քաշեմ և թե իմոնց... և դեռ լավ էր, որ միայն հնար գտվավ, որովհետև նա կարող էր նաև ոչ միայն հաց չտալ, այլև ատամներս կոտրատել, այլև նահատակել։ Այս է ճակատագիրը մի ազգի մեջ լուսավորություն տարածող առաջին կարապետների։ Իմ ժամանակակիցներս ինձ վարձահատույց չեղան, բայց նրանց թոռները կքավեն իրանց պապերի հանցանքը վարձատրելու իմ թոռներին: Այսպես է աշխարհիս օրենքը, ճշմարիտ վաստակավորի դափնյա պսակը նրա գերեզմանի վրա է բսնում, — շատ վաղուց է ասված այս։ Սակայն այն բարիքը, որ ինձանից ուղղակի ձեզ չի հասել, հասնելու է անշուշտ ձեր զավակներին։ Ահա այս է, որ դուք չէք հասկանում և ինձ վիրավորում եք ձեր երեխայական հանդիմանությունովը։


երկրորդ նամակիդ չեմ կարող վճռական պատասխան տալ, որովհետև ես դեռ չգիտեմ, թե որտեղ կլինինք ամառը, թեև ավելի հավանական է, որ ոչ մի տեղ չգնանք, այլ մնանք Թիֆլիս, բայց ով դիտե։ Հայկանուշն ու Մկրտիչը և երեխաները շատ լավ են և ինձ մոտ լինում են շուտ-շուտ։


Քո Ղ․ Աղայանց


44. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ


(Բաքվից-ԹիֆլիԱ)


1901 թ., մարտի 10, Բաքու


Սիրելի Օհաննես.


Գիրքս ստացա, շնորհակալ եմ, բայց որ դրել էիր, թե Շահգեդանից ոչինչ չի ստացված, մնացի ապշած։ թեպետ անցյալ անդամ գրել էի, թե' <<եթե այս անգամ էլ խաբեն>>. բայց այդ կարծես ձևի համար էի ասել, առանց հավատալու, որ այգ աստիճանի աներես լինել էլ կարող են։ Արամն ու Արսենը միևնույն տանն են կենում, ուր որ