Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/577

Այս էջը սրբագրված է

«Տարազ»-ը։ Տիգրանին բժիշկները խորհուրդ են տալիս անպայման հեռանալ, ուրեմն նա կստիպվի էժան գնով ծախել իր հրատարակությունների իրավունքը՝ եթե առնող լինի․ էժան ասելով՝ պետք է գոնե մի երեսուն հազար տալ, թեև ինքը շատ բարձրից է բռնում։


Նույն


45. ՅՈԻՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿՈԻՆ


(Թիֆլիսից - Մոսկվա)


1903 թ., հոկտեմբերի 26, Թիֆլիս


Նեծարգո պարոն Վեսելովսկի.

Ստացա Ձեր պատվական նամակը՝ գրած ներկա թվականի հոկտեմբերի 7-ից, և ահա շտապում եմ հաղորդել Զեզ իմ պատասխանը Ձեր երեք հարցումներին։


Իմ այն հասակում, երբ բնական էր ինձ ենթարկվեի որևէ հեղինակի ազդեցության, ես գտնվում էի ռուսական նիհիլիզմի շրջանում, երբ կրթվող սերունդը հերքում էր ամեն հեղինակություն և արհամարհանքով էր վերաբերվում դեպի գեղարվեստը առհասարակ և դեպի բանաստեղծությունը մասնավորապես։ Այդ շրջանում ոչ միայն ռուս բանաստեղծությունը նվազեց ու լռեց, այլև մեր Գամառ-Քաթիպան նույնպես լռության դատապարտվեց, իսկ Ս․ Շահազիզը իր «Լևոնի վշտով» միասին ծաղրի ենթարկվեց մեր ուսանողության կողմից, իբրև մի մարդ, որ անտեղյակ է իր ժամանակակից դրականության ոգուն և ուղղությանը, որ չգիտե, թե ինչ է քարոզում Պիսարևը…


Այս բացասական ուղղություն ստացած հոսանքից հեռանալով իմ հայրենիքը, այնտեղ իսպառ կտրված լինելով ռուս կյանքից և գրականությունից, հարկադրված էի ինքնուրույն կերպով իմ շտկելու իմ հայրեն կուսական անդաստանը, առանց հետևելու ում և իցե։ Այսպես էին տրամադրում ինձ իմ ուսուցչական պաշտոնը և իմ ազգի մտավոր զարգացման աստիճանը։


577