Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/578

Այս էջը հաստատված է

Վերջապես, եթե ինձ համար հարկ լիներ իդեալականացնել մի հեղինակի, ես այդ պատիվը չէի տալ ոչ մի հայ կամ ռուս հեղինակի, քանի որ նրանցից անհամեմատ խոշոր հսկաներ կան ընդհանուր գրականության մեջ, և որոնցով հարուստ է ռուսաց թարգմանական գրականությունը, որին ես շատ եմ պարտական իմ մտավոր զարգացումովս։

Մնամ խորին հարգանոք

Ղ. Աղայանց

46. ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻՆ

1904 թ․, Հունիսի 23, Թիֆլիս

Սիրելի Սմբատ

Ազնիվ բարեկամ,

Պարոն Դերենիկ Դեմիրճյանը հաղորդեց ինձ, որ դու տրամադիր ես օգնել նրան, եթե իր կարողության մասին հավաստի լինես։ Արդ, եթե իմ վկայությունը բանի տեղ կդնես, ապա ես կարող եմ ասել, որ իմ Դերենիկս ոչ միայն շատ կարոտ է օգնության, այլև շատ արժանի է, իբրև մեր նոր հուսատու տաղանդներից մեկը, առ որ դարձնելով քո ազնիվ ուշադրությունը, մնամ ընդմիշտ քույդ

Ղազարոս Աղայանց

47. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

(Թիֆլիսից-Մոսկվա)

1909.թ, հանվարի 28, Թիֆլիս

Հարգելի պարոն,

Պր․ պր․ Ավ․ Ահարոնյանի, Հովհ․ Թումանյանի և Վ. Փափազյանի ընկերակցությամբ ձեռնարկել ենք հրատարակելու պետական և հայ

578