Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/587

Այս էջը հաստատված է

ղեռևս ըստ արժանվույն, բազմակողմանիորեն ու խորը չի ուսումնասիրվել: Ներկա հրատարակությունը, անշուշտ, նոր առիթ կտա մեր մանկավարժներին՝ հայ դպրոցական գործի ու մանկավարժական մտքի պատմության ամենաականավոր դեմքերից մեկի՝ Աղայանի մասին նոր խոսք ասելու։

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

(էջ 7–12)

Աղայանի՝ պարբերական մամուլում տպագրված աոաջին հոդվածն է, որով հեղինակը՝ մոտ հինգ տարի (1862—1867) ընդմիջումից հետո, վերսկսում է իր աշխատակցությունը «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթին։

Հոդվածը գրվել է 1868 թ. սկզբին Թիֆլիսում։

Տպագրվել է այդ պարբերականի նույն տարվա № 5, էջ 35—37՝ Ղ.Աղայանց ստորագրությամբ։ Հետագայում չի զետեղվել հեղինակի որևէ ժողովածուում:

Ինչպես ցույց են տալիս վերնագիրն ոլ վերնագրի տակ եղած Ա. նշումը, հեղինակը մտադրված է եղել շարունակելու հոդված — «Նամականի»֊ն, բայց թերթի հաջորդ համարներում շարունակությունը չի տպագրվել։

Ժամանակի հայ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող՝ լուսավորության ու դպրոցական կրթության հարցերին նվիրված այս հրապարակային նամակը գրված է՝ պայմանականորեն, իբրև պատասխան իր ընկերոջ նամակին: Ավետիքն, ըստ երևույթին, բժիշկ-մանկավարժ Ավետիք Գաբայանն է՝ Աղայանի մտերիմ բարեկամներից մեկը Պետերբուրգի տարիներից ՝1865-67 թթ. սկսած:

Էջ 8. «Ինչ որ Դեմոնի մտքովը չի անց կացել յուր Թամարին խոստանալ…»— խոսքը վերաբերում է Մ. Լերմոնտովի նշանավոր «Դև» («Демон») պոեմի հերոսներին։

Էջ 10. «էֆեմերտի» — այս գրքի լրիվ վերնագիրն է՝ «Համառօտ աստղաբաշխական տեղեկութիւնք, գուշակութիւն փոփոխմանց եղանակաց, բուն տօմար հայոց և հռովմայեցւոց, երազահան, զանազան տղայական զուարճալիք և կենցաղօգուտ տեղեկութիւնք»։

Էջ 11. «Մոլլիա հախ ղեագսըն. խալխ ջհաննամա գեթսըն» (թուրք.)— «Թող մոլլան իր վարձն ստանա, ժողովուրդը՝ ջհաննամը գնա»։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱ

(13- 68)

Գրվել է 1869 թ. սկզբներին, էջմիածնում, որտեղ Աղայանը նույն տարվա սկզբից աշխատում էր իբրև էջմիածնի միաբանության տպարանի վարիչ

587