Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/589

Այս էջը սրբագրված է

անհանգստացրել էր ռեակցիոն- կղերական հոսանքի ինքնակոչ ղեկավարին՝ Գարրիել եպ. Այվազովսկուն, որը կարդալուց հետո, եպիսկոպոսներից մեկին ասել էր, թե՝ «Արարատ»-ում անաստված բաներ են տպվում» (Աղայան, Երկեր, հ. IV, էջ 118)։

Աշխատության վերոհիշյալ գլուխն, իրոք, «կցկտուր է դուրս եկել». ըստ որում արված կրճատումները համապատասխան տեղերում փոխարինվել են մեկ և ավելի տող գրավող բազմակետերով։

էջ 19. «Դյուցազն Վահագնի վիջասլներու հետ կովելը…»-հին հայոց աոաապելաբանության համաձայն արևի պաշտամունքը ներկայացնող Վահագնը կոչվում է «Վիշապաքաղ Վահագն»՝ որովհետև մարտնչում ու հաղթում է վիշապներին:

— «Ա. Արշակա նիզակով կոթողներ ծակելը»— պատմական ավանդության համաձայն Արշակ Ա. հայոց թագավորը- (մ. թ. ա. III—II դդ.) գահակալել է 13 տարի' 127—114 թթ.:

էջ 19—20. «Հայկազուն Տորֆա ըդունկներով քարեր փորելը»— հիշատակում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ հաղորդված աոասպելը Պասքամյան Տորքի մասին։ Ըստ այդ առասպելի' «Երգում էին նրա մասին, իբր թե ձեռք էր զարնում որձաքար ապառաժներին, ուզածին պես ճեղքում էր մեծ ու փոքր, եղունգներով տաշում էր, տախտակներ էր ձևացնում և նույնպես եղունգներով նրանց վրա գծում էր արծիվներ և նման բաներ»։ (Մ. Խորենացի- Հայոց պատմություն, թարգմ. ներածություն և ծանոթագրություններ Ստ. Մալխասյանի, 1940, էջ 74)։

Աղայանի երկերում Տորքի մասին առաջին հիշատակումն այս է։ Դրանից մոտ քսան տարի հետո նա գեղարվեստորեն մշակում է այս գեղեցիկ առասպելը՝ տալով մեզ իր նշանավոր «Տորք-Անգեղ» դյուցազնապոեմը (տես հ. 2, էջ 59- 92 և 564- 5)։

Էջ 20. «Մեծին Տրդատա երևելի նահատակությունները»—խոսքը Տրդատ Գ. Մեծ հայոց թագավորի (287- 332), մասին է, որի տիրապետության շրջանում ու նրա աջակցությամբ քրիստոնեությունը տարածվում է Հայաստանում և ճանաչվում իբրև պետական կրոն։

-«Վարագգատա նետաձգությունը, մագիլը և ցատկիլը»- Վաբազդատը հայոց թագավորն էր 374—378 թվականներին և հռչակված էր ֆիզիկական արտակարգ մեծ մարզվածությամբ՝ նետաձգության,վազքի ու ցատկելու անզուգական ունակություններով։ «Այս Վարազդատը- գրում է Խորենացին— երիտասարդ էր տարիքով, սրտոտ, հաղթահասակ, ուժեղ, լի արիության բոլոր գործերով և շատ հզոր նետաձգության մեջ: …Արեգ քաղաքում կես օրում մի քանի առյուծ կոտորեց, որի համար Ոլիմպիական հանդեսի ըմբշամարտերի խաղերում փառք վաստակեց և հարգանք» («Հայոց պատմություն», էջ 211)։

Էջ 20. «Արի Աշոտ Երկաթին հաստ երկաթյա գավազանի ծռելը…» — Աջոտ Բ. թագավորը (915- 930 թթ.) երկաթ տիտղոսին արժանացել էր բազմաթիվ կռիվներից հաղթական դուրս գալու համար։ Հույն պատմիչներն են նրա մեծ ուժի մասին վկայում, թե նա՝ «երկու ձեռքով երկաթյա գավազանի

589