Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/590

Այս էջը սրբագրված է

ծայրերեն բռնելով՝ իր տարօրինակ ումովը զանիկա կծռեր և շրջանակի ձև կուտար» (Տեր-Սահակյան, - «Հայ կայսերք», Ա. էջ 381)։

«Կռունկ հայոց աշխարհին», 1860 ամի, երես 167 Աղայանը մեջբեբում է կատարել Մարկոս Աղաբեկյանի «Ճաշակ ազգային և հոգևոր հրապարակական դաստիարակության» վերնագրով հոդվածից, որ տպագրվել է նույն ամսագրի հիշյալ տարվա 2 և 3, էջ 81 -101 և 161-183։


էջ 23. Մեծն Աղեքսանդր- Աղեքսանդր Մակեդոնացին (մ. թ. ա. 356-323) - Մակեդոնիայի կայսր, հին աշխարհի մեծագույն զորավարը։


- Մեծն Փրիդրիկոս (Ֆրիդրիխ) - Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II (1712-1782)։


- Մեծն Նապոլեոն-Ֆրանսիայի թագավոր Նապոլեոն I (1769-1821)


- Մեծն Պետրոս - ռուսական թագավոր Պետրոս I (1672-1725)։


էջ 23. հոգաբարձու-այսպես էր կոչվում ընտրովի այն անձը, որին հանձնվում էր դպրոցի գործունեության հսկողությունը, նրա նյութական վիճակի բարելավման պարտականությունը։


Էջ 26. «Գրականությունը իբրև պահպանող մարդկության բոլոր մտքերի…» այս մեջբերման աղբյուրը մեզ հայտնի չէ։


Էջ 29. «Այս մասին կխոսենք հոդվածիս վերջում» - տես այս հատորը՝ էջ…


էջ 37. «Դավիթ Անհաղթն ևս… յուր Սահմանաց գրքին մեջ» - մեջբերումը կատարել է 5-րդ գարի հայ մեծ մտածող Դավիթ Անհաղթի «Սահմանը իմաստասիրության» վերնագրով փիլիսոփայական երկից։


Էջ 41. «Հոգի»-«Արարատ» ամսագրի 1869 թ․ № 6-ում (էջ՝160-177) տպագրված այս հատվածի վերնագրի տակ հեղինակը նշել է.


«ՊԵՏԵՐԲՈԻՐԳԻ ՀԱՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝


Երախտագետ սրտով նվեր».


Աղայանն իր երախտագիտությունն է արտահայտում այն եռանդուն օգնության համար, որ ցուցաբերում էին Պետերբուրգի հայ «Ուսանողական Ժողովի» մեջ համախմբված ուսանողները, որոնք պարբերաբար թղթակցում էին «Արարատ»-ին՝ գիտական ու մանկավարժական հոդվածներով։ Այս մասին ավելի մանրամասն հետո՝ «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության համապատասխան ծանոթագրություններում։


Էջ 45. «…Երևելի Դեկարդը» - բերում է ֆրանսիացի ռացիոնալիստ-փիլիսոփա, մաթեմատիկոս ու բնագետ Ռենե Դեկարտի (1596-1650) հայտնի ասոսյթը՝ «Cogito, ergo sum» -«Կոկիտո, էրգո սում» - «մտածում եմ, հետևաբար գոյություն ունիմ»։


Էջ 45. «…և մտոք ըմբռնիմք դերևելիս…» - այս քաղվածքը բերված է Դավիթ Անհաղթի վերը հիշված «Սահմանք իմաստասիրության» փիլիսոփայական երկից։


- «Ոչինչ բան… …առարկաների լինելիությունը հաստատել» - այս քաղվածքը բերված է գերմանացի փիլիսոփա էմմանուել Կանտի (1724-180) մի աշխատությունից (ռուսերեն թարգմանությունից)։


- «…գնոսա աստվածային պատմությունից» -այս քաղվածքը բերված