Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/594

Այս էջը սրբագրված է

«…Գրում եմ և մի քանի պարաավորությունք թե՝ վարժապետաց և թե աշակերտաց համար»- տես այս հատորը, էջ 76-80 («Պարտավորություն վարժապետաց»)։


- «Այս հոդվածը (առանց աշակերտական պարտավորությանց) …» նկատի ունի՝ «Դաստիարակության մեջ կարելի՜ է պատիժը որպես կրթողական հնարներից մինը ընդունել, թե ոչ», - հոդվածը։ Իսկ «աշակերտական պարտավորությանցը» վերաբերող հատվածը մեզ հայտնի չէ («առանց աշակերտական պարտավորությանը, որ դասատանը պատերի վերա կախեցինք»)։


- «Հայկական աշխարհ»-ի 5-րդ համարի մեջ», - նկատի ունի այդ ամսագրի 1875 թ. № 4-5 տպագրված Հ. Առաքելյանի հոդվածը՝ բառացի նույն վերնագրով («Դաստիարակության մեջ կարելի՞ է պատիժը…» և այլն) , ինչպես որ Աղայանի հոդվածի վերնագիրն է, բայց քննադատում է Աղամանին և առաջադրված հարցին վճռականապես դրական պատասխան է տալիս՝ ընդունելով ֆիզիկական պատժի անհրաժեշտությունը դպրոցում։


«… Տպված է ներկա թվականի «Հայկական աշխարհ»-ի 5-րդ համարի մեջ» - նկատի ունի Հ. Առաքելյանի վերը հիշված հոդվածը։


Էջ 85. «Մի հոդված… ուրամն Գուրտմանի գերմանացու» - Առարկելով Աղայանին և ընդունելով մարմնական պատժի անհրաժեշտությունը՝ Հ. Առաքելյանը անքննադատորեն հետևում է գերմանացի նրա ասելով «երևելի մանկավարժ» Գուրտմանին՝ մեխանիկորեն կրկնելով վերջինիս «Պատիժը որպես դաստիարակության միջոց» հոդվածի՝ ըստ էության հակադաստիրակչական մտքերը։


ՈԻՍՈԻՄՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ


(86-134)


Գրվել է Ալեքսանդրապոլում 1875 թ. սկզբներին, տպագրվել է նախ «Մեղու Հայաստանի»-ի նույն տարվա № № 27, 28, 29, 30 և ապա՝ առանձին գրքույկով։ Փակագծերում «Ծնողաց և աշակերտաց համար» ենթավերնագիրը ավելացվել է գրքույկով այն հրատարակելիս։


Սովետական շրջանում տպագրվել է նախ՝ «Աղայանը - մանկավարժ» ժողովածուում (էջ 60-104) և ապա՝ նախորդ չորսհատորյակի IV հ. (էջ 92-144)։


Մայրենի լեզվի ուսուցման մեթոդական այս ուղեցույցը Աղայանը մշակել է իր «Ուսումն մայրենի լեզվի» առաջին տարվա դասագրքի (այբբենարան-ընթերցարան) պատրաստմանը զուգընթաց։ Նույն տարվա ընթացքում 1875 թ. կեսերին՝ Թիֆլիսում լույս են տեսել և դասագիրքը, և՛ նրա օգտագործման մեթոդական ուղեցույցը՝ գրեթե միաժամանակ։ Այդ մասին առաջին հաղորդումները տպագրվել են «Մեղու Հայաստանի»-ում։ Այս թերթի 1875 թ. օգոստոսի 16-ի համարում հաղորդվում է. «Պ. էնֆիաճյանցի և ընկ․ տպարանում մամուլի տակ է պր․ Աղայանցի աշխատասիրած բոլորովին նոր և մեզ՝ հայերիս հարմար մեթոդով հորինած «Ուսումն մայրենի լեզվի,