Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/601

Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՈԻՍՈԻՑԻՁՆԵՐԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՆՎԵՐ

(204-223)

Գրվել է Թիֆլիսում 1892 թ. ամռանը, հավանաբար օգոստոսին և նույն տարվա վերջերին լույս է տեսել առանձին գրքույկով։ Երկրորդ անգամ՝ նախորդ հրատարակության չորսհատորյակի IV հ., էջ 358 — 378։

Աղայանի այս գրքույկի հրատարակությանը արձագանքում են մի շարքպարբերականներ («Մշակն», «Տարազս», «Նոր-դար», «Մուրճ» և այլն)։

«Տարազ »֊ի խմբագրությունը, դեռ գրքույկի Լույս տեսնելուց առաջ, իբրև ուրախառիթ լուր, հաղորդում է. «Մեր աշխատակից պր. Ղազարոս Աղայանցի մի նոր հետազոտությունը՝ «Մեր ուսուցիչներին ընկերական նվեր» վերնագրով, շուտով լույս կտեսնի և կուղարկվի մեր բոլոր բաժանորդներին՝ «Աղբյուր»-ի օրերս լույս տեսնող №-ի հետ։ Այղ լուրջ աշխատությունը մի նոր պատմական տեղեկություն պիտի հաղորդե մեր ընթերցողներին, որ Վարգանի դուստր Շուշանիկ ոչ թե թաղված է Թիֆլիսի Մետեխի բերդում, ինչպես մինչև այժմ մենք գիտեինք, այլ Երուսաղեմում, ուր թաղված է և նրա տատը, Ջոջիկ իշխանը' Շուշանիկի Վազգեն ամուսնու եղբայրը» («Տարազ», 1892 թ., հոկտեմբերի 13, № 35, էջ 429—430)։ Բացասաբար է արտահայտվում Գրիգոր Արծրունին՝ չհանդուրժելով «Մշակ»-ի Լիրառած ուղղագրության քննադատությանը։ Արծրունին իր հոդվածում Աղայանին անվանում է «լեզվագետ-վերանորոգիչ դիկտատոր», որ մոլեգնորեն պաշտպանում է իր ուղղագրական սկզբունքը (տես՝ «Մշակ», 1892 թ., № 120, Գ. Ա. «Լեզվի վերանորոգիչներ»)։ Բայց Աղայանը չլռեց, այլ «Տարազ»֊ի ն. տ. հոկտեմբերի 25-ի համարում տպագրեց իր պատասխանը «Մշակ»֊ին։ Վերջինս իր հերթին հոկտեմբերի 27֊ի համարում, շարունակեց բանակռվել Աղայանի դեմ քննադատելով նրա ուղղագրական սկզբունքը և պաշտպանելով իր՝ «Մշակ»֊ի ուղղագրությունը։

Էշ 207. «Հրատարակել եմ թե «Աղբյուր»-ում և թե «Մուրճ»-ում,որ է գիրը Մեսրոպյան չէ…»:

Հեղինակը նկատի ունի իր «Հայոց լեզու ուսումնասիրություն» հոդվածը՝ «Աղբյուր»-ի 1890 թ.№ № 7,9, 10, 11 —12 և «Մեր գրերի թիվը ինչո՞ւ էր 36 վերնագրով հողվածը' «Մուրճ», 1891, № 12։ Տես այդ հողվածները ներկա հրատարակության 3-րդ հատորը, էջ 377—384 և 420—425։

Էք 208. «սկսեցի ուսումնասիրել վեւը> — «Մեր ուսուցիչներին ընկերական նվեր» գրքույկից 17—18 տարի հետո Աղայանն իր այդ ուսումնասիրության արդյունքներն ամփոփել է նաև մի առանձին հոդվածում՝ «Մեր Վ տառի ծագումը» վերնագրով՝ հրապարակելով այն «Նոր-դպրոց» ամսագրում 1909 թ.. № 2 (տես նախորդ չորսհատորյակի IV հ. էջ 414 — 418 և ներկա հրատարակության III Հ. էջ 460 —464)։

Էջ 209. «Մեր հայկաբաններից միմիայն հ. Ա. Բագրատունին է նկատել…»—Աղայանը նկատի ունի Արսեն Բագրատունու (1790—1866)

601