Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/615

Այս էջը սրբագրված է

կել, այգ ամենը նրա հակառակորդները համարում էին «լյութերականության քարոզ»: էջ 301. «Հոգևոր դպրոց...»— նկատի ունի Թիֆլիսի ներսիսյան դպրոցը: Շանշյան Պետրոս — (1819—1889) — անվանի հայ մանկավարժ, կովկասահայության դպրոցական գործիչ և ընդհանրապես իր ժամանակի հայ մտավոր շարժման ականավոր դեմքերից մեկը» Աղայանը Շանշյանի տեսչության որով էր սովորում ներսիսյան դպրոցում (1853—1854 թթ.)։ Էջ 303. «ով է լսել... այխարհակտն մարդն ինքն իրան վարդապետ անվանի...»— Ստ. Նազարյանն իրեն անվանում էր վարդապետ-ուսուցիչ ուսուցչապետի իմաստով։ Այդ անվանումը խավարամոլ կղերականները հանցանք էին համարում և այդ էլ մի առիթ էր հարձակվելու «Հյուսիսափայլ»-ի խմբագրի դեմ, մեղադրելով նրան հայկական լուսավորչական եկեղեցու դարավոր ավանդները խախտելու մեջ։ Էջ 306. «ստրկության Ժամանակ»— այսինքն` մինչև 1861 թ. փետրվարյան ռեֆորմը։ — «Հողային ստրուկներ» — այսինքն ճորտ գյուղացիներ։ — «ուսումնարանն իրանն է» —նկատի ունի Թիֆլիսի ներսիսյան դրպրոցը։ Էջ 310. «Անցյալի նիշաաակը» —Աղայանի ընդգծած այս արտահայտությունն էր օգտագործել հրապարակախոս Երվանդ Ղազարյանը 60-ական թվականների հեղափոխական-դեմոկրատական ավանդներին նվիրված իր հոդվածը գրելիս։ «Անցյալի հիշատակը» վերնագրով նրա հոդվածը տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1894 թ. № 10 և 1899 թ. № 3։ — «Այդ մասին գրելը թողնում եմ հետնորդներին» — այս ասելով հանդերձ, Աղայանն ինքն է հետագայում նորից` այս անգամ ավելի ընդարձակ, մի պատմա-հուշագրական աշխատությամբ («Իմ կյանքի գլխավոր դեպքերը», 1893 թ.) անդրադառնում թե 60-ական և թե հաջորդ երկու տասնամյակների կյանքին

ԻՄ ՏեՍԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՀԵՏ

(311-315)

Տպագրվել է 1892 թ. ապրիլին միաժամանակ մի քանի պարբերականներում` «Մշակ»֊ի №№ 29 և 36, «Արձագանք»֊ի 38 (Հջ 2—3), «Արմենիա»- ի № 70 և այլն։ Սա Աղայանի 1892 թ. սկզբին կատարած արտասահմանյան ուղևորության արդյունքն է։ Ժամանակակիցների և իր` Աղայանի նամակագրությունից տեղեկանում ենք այդ ուղևորության հանգամանքների մասին։ Նախ հիշենք, որ Աղայանի ուղևորությունը տեղի է ունեցել Խըիմյանի կաթողիկոսական ընտրության նախօրեին և անմիջականորեն կապված է նրա թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու հարցի հետ: Առաջին տեղեկությունը Աղայանի այս ուղևորության մասին գտնում: