Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/632

Այս էջը սրբագրված է


գրով «Ազգային կրթություն, հրապարակային ընթերցանությունը էղուարդ Լաբուլեի. թարգմանություն Մ. Տեր-Գրիգորյանց, տպագրություն Միանսարյանց։ Սանկպետերբուրգ, 1867»։ Հրատարակիչը չի նշել երիտասարդ Աղայանի մասնակցությունը գրքույկի թարգմանությանը, ըստ երևույթին ընդառաջելով Միք. Տեր-Գրիգորյանցի խնդրանքին, որի մասին Աղայանը գրում է. <<Լաբուլեն համարյա բոլորն էլ ես թարգմանեցի, բայց որովհետև իրան (այսինքն Մ. Տեր֊Գրիգորյանցին. Ա. Ա.) էր հանձնված թարգմանությունը, խնդրեց, որ ես բաժին չպահանջեմ» (տես այս հատորը, էջ ...)։


Էջ 406. «Պետերըուրգ հասավ նորընտիր Գևորգ կաթողիկոսը» դա եղել է 1867 թ. հոկտեմբերի 4-ին։


— Խորեն Գալֆայան (1831 —1893), հետո' Լուսինյան, առավել հայտնի է դառնում Նարպեյ ազգանունով։ Բանաստեղծ, դրամատուրգ և եկեղեցական ու ազգային-հասարակական գործիչ։ 1892 թ. U. Պոլսում բանտարկվում է և մեկ տարի հետո մեռնում է, երբ նոր էր դուրս եկել թուրքական բանտից։


Էջ 408—409. «Վեպս տպել էր արդեն Միքայելս» —խոսքը իր «Արություն և Մանվել»֊ի մասին է, որը հեղինակի մտերիմ ընկերոջ ջանքերով Լույս էր տեսել Թիֆլիսում 1867 թ. գարնանը։ Գրքի անվանաթերթի երկրորդ երեսին նշված է «Дозволено цензурою, С. Петербург. 24 октября, 1866 года». Տես այս հրատարակության հ. 1, էջ 394 —402։


Էջ 409. «Ծերունի Օերոյանցը» — Մկրտիչ Ղազարի Բերոյան (1796— 18..) —1857 թվականից Պետերբուրգի գրաքննական Կոմիտեի գրաքննիչը, բազմակողմանի զարգացում ունեցող մի գործիչ, որը կարևոր, մեծ մասամբ դրական դեր է կատարել իր շրջանի հայ գրականության ու պարբերական մամուլի օրգանների տպագրության պատմության մեջ։


Նրա կյանքի ու գործունեության մասին ավելի մանրամասն տես С. Г. Арвшян. Армянская печать и царская цензура, 1957, изд. АН Арм. ССР. стр. 113—121.


Էջ 411. Շոթա Ռուսթավելի (XII դար) — վրացական մեծ բանաստեղծ, որը հռչակված է իր <<Վագրենավորը» դյուցազնապոեմով։


— Մովսես Վարդանյանդ— ինչպես գրում է Աղայանը' իր էն նախկին աշակերտակիցը» Համր, էնֆիաճյանցի տպարանում։ Նա Աղայանի հետ էր նաև էջմիածնի տպահանում (1869—1870)։ Հետագայում' 1880֊ական թվականներին Վարդանյանը թիֆլիսում հիմնում է իր սեփական տպարանը, որ տեղ և տպագրվել է Աղայանի դասագրքերի ու մյուս երկերի մի նշանակալից մասը։


Էջ 411. «...Մովսեսին ուղարկած լուսանկարի վրա մի ոտանավոր>—֊«1 հայտ է, չի պահպանվել։


Էջ 413. «Հայրս... վաթսունյոթը տարեկան հասակում» — հեղինակի այս նշումից եզրակացնում ենք, որ նրա հայրը’ Աղայանց Ստեփանը ծնվել է 1800 կամ 1801 թվականին, իսկ ինքը ՂազաՐոԱ Աղայանը ծնվել է այն ժամանակ (1840 թվականին), երբ հայրը քառասուն տարեկան էր։


Էջ 425. «Իմ այս գործը մեր գրականության մեջ առաջին փորձն է->> իր ծավալուն այս ինքնակենսագրականը համարելով միայն «առաջին փորձը»։