Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/636

Այս էջը սրբագրված է

Գարիբալդի Ջուզեպպե (1807-1882) - Իտալիայի հեղափոխական֊ազատագրական շարժման առաջնորդը, որից շատ են ներշնչվել հայ ժողովրդի ազդային ազատագրական պայքարի գործիչները 19-րդ դարի 2-րդ հիսնամյակում, այլև ներկա դարասկզրին։


Վիլհելմ Թելլ - Լեգենդար հերոս-նետաձիգ. շվեյցարական ժողովրդի ազգային անկախության համար մղված պայքարի առաջամարտիկը, որը ոգեշնչել է գերմանական մեծ բանաստեղծ-դրամատուրգ Ֆր. Շիլլերին (1759-1854) գրելու իր նշանավոր՝ «Վիլհելմ Թելլ» դրաման։


Էջ 440. «Նա տպեց Բենիամին Ֆրանկլինի կյանքը…» - Վահան վ. Բաստամյանի թարգմանությամբ այն տպագրվել է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում, 1859 թ. № № 41-51։


Էջ 441. «…քաղվածքներով լցրեք էր բազմաթիվ տետրակները» - թե ո՞ւր են մնացել Բաստամյանի այդ «տետրակները», հայտնի չէ։

- «Նա գրել է Թիֆլիս քաղաքի ընդարձակ պատմությունը…» - ինչպես Աղայանն է հարցնում, իրոք, «ո՞ւր մնացին այդ աշխատությունները, հայտնի չէ»։


Էջ 445. Ներսես վարգ. Խուղավերդյան, - հետագայում եպիսկոպոս. 1869-70 թթ. էջմիածնի միաբանության անդամ և գանձապետը. Աղայանի հետ իր բարեկամական հարաբերությունները շարունակում է հետագայում ևս։ Աղայանի արխիվում պահպանվել են այդ հոգևորականի 1880-ական թվականներին գրված տասից ավելի նամակներ, ուղղված Աղայանին։ Նամակներից տեղեկանում ենք, որ Աղայանը գրել է մոտ 15 նամակ Ն․ եպ. Խուդավերդյանին, որոնք դեռևս անհայտ են մնում, բայց դրանց բովանդակությունը որոշ չափով անդրադարձված է Խուդավերդյանի գրած պատասխան-նամակներում ։


Էջ 446. «Նա տեսավ թքամանը թանաքաման դառած…» - Աղայանը հիշեցնում է Մեսրոպ Թաղիադյանի (1803-1858) հայտնի երգիծական քառատողը, որ ասել է նա՝ վերջին անգամ էջմիածնում եղած օրերին, վեհարանն այցելելիս։ - Ահա այդ քառատողը.


«Երբ թքաման թանաքաման Դարձեալ ետե՛ս, յայս վեհարան. Զի՞նչ այլ քեզ յոյս աստէն մնալ, Փախիր փութով, Մեսրովպ Դավթեան»։


Էջ 447, «Ամառ էր. որ հեռացա էջմիածնից…» - Վահրամ Մանկունու 1870 սեպտեմբերի 1-ի Կ. Եզյանին ուղղած նամակից ստույգ տեղեկանում ենք, որ Աղայանը էջմիածնից հեռացել է նույն տարվա հուլիսին. «Պր. Ղազարը հուլիսի վերջերը ճամփեցինք» - գրում է Մանկունին այգ նամակում։


Էջ 452. «Մեղու»-ի խմբագիրը» - Այսինքն Պետրոս Սիմոնյանը (1830-1891), որը «Մեղու Հայաստանի»-ն խմբագրում էր 1863 թվականից։


Էջ 453. Մակար սրբազանը (1813-1891) - Վրաստանի ե Իմերեթի