Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/637

Այս էջը սրբագրված է

թեմի թեմակալ առաջնորդը (1884-78 թթ.), որն հետագայում ընտրվեց էջմիածնի կաթողիկոս (1885-1891)։


Էջ 453. «Միքայելիս քահանա ձեռնադրել տվեց…» - Վահրամ Մանկուհու նամակներից պարզվում է, որ Աղայանի գրաշար ընկերը քահանա է ձեռնադրվում 1871 թ․, էջմիածնից Աղայանի հեռանալուց մոտ մեկ տարի հետո։


Էջ 459. «Գնալ Ախալցխա» - Աղայանը Ախալցխայի դպրոցում իբրև ուսուցիչ աշխատել է 1870-1871 ուսումնական տարում։


Էջ 457. «Մի հոդված ունիմ պատժի մասին «Դպրոց» ամսագրում» - տես այս հատորը, էջ 83-85 և համապատասխան ծանոթագրությունները։


Էջ 460. «Խալիպյան ուսումնարանը» - հետադեմ կղերական Գաբրիել վ. Այվազովսկու՝ Թեոդոսիայում հիմնած դպրոցը, որտեղ գերիշխում էր միջնադարյան սխոլաստիկ կրթա-դաստիարակչական սիստեմը։


- «Տեսչին չնկարագրեցի… ի պատիվ իր անմահ հորը» - այսինքն՝ ի պատիվ Խաչատուր Աբովյանի, որի որդին էր Ախալցխայի դպրոցի տեսուչ Վարդան Աբովյանը (1840-1390)։


Էջ 463. «Ուսումնարանին է պարտական» - այս բառերից հետո բնագրի տեքստը շարունակվում է. «Բայց ինքը չի զգում այդ, ընդհակառակը, իր պախարակելի թերությունները արժանավորություն է համարում, խորամանկությունը խոհականություն է համարում, եզվիտությունը՝ դիվանագիտություն, թեև չունի հաստատուն գաղափար և պատկանում է անձնապահպանողական շրջանին…»։


Էջ 464. «Իբրև թեմական տեսուչ…» - Աղայանը Վրաստանի և Իմերեթի հայկական դպրոցների թեմական տեսուչ է նշանակվել 1883 թ.՝ հաջորդելով Գևորգ Բարխուդարյանին։ Աղայանի արխիվում այլևայլ դպրոցների ուսուցիչներից ստացված բազմաթիվ նամակներ կան, որոնք վկայում են նրա տեսչական գործունեության մասին, ըստ որում և այն մեծ հեղինակության մասին, որ ունեցել է նա իբրև թեմական տեսուչ։


Էջ 465. Խորեն Ստեփանե (1840-1900) - Բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս։ Իր գործունեությունն սկսել է 1860 թ. «Հյուսիսափայլ»-ի էջերում բանաստեղծություններով (Ստեփանոս Ստեփանյան և ապա՝ Իշխան Բագրատունի ստորագրություններով)։ Հրատարակել է «Հայկական աշխարհ» գրական-մանկավարժական ամսագիրը (1864-1879) և ապա՝ «Մանկավարժանոց» պարբերականը (1884-1887)։ Առաջինը նա է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանել աշխարհաբար (1889 թ.), որի մասին Աղայանը դրվատանքի խոսք է ասել առանձին գրախոսությամբ (տես «Երկերի ժողովածու» հ. 3, էջ 205-207)։


Էջ 466. Գրիգոր Արծրունի (1845-1892) - հայ մեծանուն հրապարակախոս, «Մշակ» լրագրի (1872-1919) հիմնադիր-խմբագիրը մինչև իր մահը։


- «Մեր մեջ մանկական անդրանիկ պարտիզպանուհին» - խոսքը մանկավարժուհի Սոֆիա Բաբայանի (1866-1940)՝ բժիշկ-մանկավարժ Ավետիք Բաբայանի կնոջ մասին է։ Բաբայան ամուսինները մեծ երախտիք ունեն