Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/641

Այս էջը սրբագրված է

Էջ 481. «Գերեվարված ալաշկերտցիներին., .նպաստղու ամխոսքը 1877 — 78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արարատյան դաշտի գյուղերը գաղթած ալաշկերտցիների մասին է։


էջ 484. «ճեմարանի առաջին խռովությունը» — տեղի է ունեցել 1878 թ., այդ առիթով է, որ Այվազովսկին ազատվում է ճեմարանի տեսչի պաշտոնից։


— Մալխասյանց—խոսքը ապագա անվանի հայագետ֊ պատմաբան ու բանասեր Ստեփան Մալխասյանի (1857—1947) մասին է, որը Աղայանի աշակերաներից էր (Ախալցխայի դպրոցում )։


— Մաթեոս եպիսկոպոս Իգմիրլյան (1845 —1911)— եկեղեցական գորձիչ> Պոլսի պատրիարք և ապա էջմիածնի կաթողիկոս (1908—1911) ։


— «Գրել եմ «Վարժարան» ամսագրի մեջ» — տես այս հատորի առաջին բաժնի ծանոթագրությունները։


Էջ 485 — 6. «Գրեցի Բեգնագարյանցին...» — Աղայանի այդ նամակը, Ս. Բեդնազարյանցին հասցեադոված նրա‘ մեկ տասնյակից ավելի մյուս նամակների հետ միասին, առ այժմ անհայտ են մնում։ Բայց դրանցից մի քանիսի բովանդակությանը փոքր չափով տեղեկանում ենք Ս. Բեգնազարյանի դրած պատասխան նամակներից։ Վերջինիս (Ս. Բեգնազարյանի 1877 թ. մայիսի 8-ին Երևանից-Թիֆլիս Աղայանին գրած նամակի հիման վրա կարող ենք ասել, որ Աղայանի վերոհիշյալ նամակը պետք է գրված լինի մայիսի 8-ից հետս, երբ նա ստանում է Բեգնազարյանի նամակը, որտեղ կարդում է հետևյալը. «Միով բանիվ, ես ներկա վարժապետացս հուսով մնացողը չեմ այստեղ, եթե մի երկու խելքը գլխին ընկերներ չճարեմ, պիտի թողնեմ ու գամ այդտեղ, Սեդրակին (այսինքն’ Սեդրակ Մանդինյանին — Ա. Ա.) խնդրեմ, որ մի պաշտոն ճարե ինձ համար» (ԳԱթ, Աղայանի ֆոնդ, 276),


էջ 486. «Ռուբենը... ծիծաղել էր» — խոսքը Ռուբեն Ջալալյանի մասին է, որը Երևանի թեմական դպրոցի հոգաբարձուն էր 70-ական թվականներին։


— «Գնացի Շուշի» — Աղայանը Շուշի է մեկնել 1878 թ. հունիսից հետո և այնտեղ, իբրև ուսուցիչ, աշխատել է մինչև 1882 թ. հունիսի կեսերը։


— Հովն. Տեր-Գրիգորյանց — (Վանո) (1851 —1931)—դերասան Նասիրբյան ազգանունով և հասարակական֊դպրոցական գործիչ։


Էջ 489. «...Նա իմ միակ տաղանդավսր դերասանը» —60-ական թվականներին' հետագայում նշանավոր մանկավարժ Սեդրակ Մանդինյանը աչքի էր ընկել իբրև շնորհալի դերասան։


— Բահաթրյանց Առաքել (1848—1883) — հայ անվանի մանկավարժ։ Նրա և Աղայանի միջև եղել է նամակագրություն. Աղայանի գրածներից միայն մեկ նամակ է պահպանվել (տես այս հատորը, էջ 508—509), իսկ Բահաթրյանի նամակներից' երկուսը, որոնք պահվում են Աղայանի արխիվում։


էջ 492. «Հերքարտական մանկավարժություն» — գերմանացի իդեալիստ փիլիսոփա և մանկավարժ Իոհանն Ֆրիդրիխ Հերբարտի (1776—1841) անունով հայտնի մանկավարժական ուղղությունը, որի հետևորդն էր Սեդբակ Մանդինյանը, իսկ Աղայանն այդ ուղղության հակառակորդ էր։


41 Ղ. Աղայան, Երկերի ժող. հ, IV