Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/671

Այս էջը սրբագրված է

-Արսեն վարդապետ խոսքը վերաբերում է Արսեն վարդապետ Ղըլտճյանին (1868 —1944) — Աղայանի և Թոլմանյանի բարեկամներից մեկը:Իրավարանության դոկտոր:

33. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ

(566-557)

Ինքնագիրը գրության տարեթիվ ու ամսաթիվ չունի, ելնելով բովանդակության տվյալներից` հավանական ենք համարում, որ այն պետք է գրված լինի 1899 թ. փետրվարի սկզրին։ Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 511—512. այնուհետև` «Երկեր», հ. էջ 581—502։ էջ 556. «կայնք»-ի շաբաթական ժողովները...» — խոսքը այդ անունով հրատարակության պատրաստվող գրական հանդեսի խմբագիր Մինաս բերբերյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ժողովների մասին է, որոնց մասնակցում էին Աղայանը և Նոր-նախիջևանում ապրող մյուս աքսորական հայ մտավորականները։ — էլի մի բան ուղարկեցի «Տարազ»-ին...» — նկատի ունի իր` «Տէր, տար և դէր բառերը Ղարաբաղքի բարբառում» հոդվածը, որը տպագրվել է հիշյալ հանդեսի 1899 թ. փետրվարի 14֊ի № 6, էջ 152։ Տես այս հրատարակություն, հատոր 3, էջ 456—459 և 540—541։ — «Տիգրանին հորդոնին...» -խոսքը վերաբերում է Տիգրան Նաղարարանին,

34. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՍԱՆՑԱՆԻՆ

(557-560)

Ինքնագիրր պահվում է Թումանյանի արխիվում ։ Առաջին անգամ տպա գրվել է «Սովետական գրականություն» ամսագրում. 1941 թ., № 3, էջ 93— 94, «Ղազարոս Աղայանի նամակը հովհ. Թումանյանին» վերնագիրն ունեցող մի հակիրճ նախաբանով։ Վերջինս անստորագիր է, բայց գիտենք, որ այն գրել է Թումանյանի դուստրը` Նվարդ Թումանյանը, և նամակն էլ նա է պատսրաստել տպագըության։ էջ 557. «Տեր-Հովսեփից նամակ ստացա» — խոսքը Հովսեփ քահանա Պետրոսյանի մասին է, որի գրած նամակը չի պահպանվել Աղայանի արխիվում։ — «Ինձ նեոաղրեցիր Շուլավերից, ես էլ հեոագրով պատասխանեցի...»— Թումանյանի և Աղայանի այդ Հեռագրերը շեն պահպանվել: — Պապյան—Շուլավերի հասարակական գործիչներից։ — «Քո նամակը ստացա...»— Թումանյանի այդ նամակը մեզ հայտնի չէ: