Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է

առաջնորդող օղակը պետք է համարվի։ Առաջին դեպքում կարդալը նպատակ է, իսկ երկրորդ դեպքում դա պետք է համարվի այլևայլ միջոցներից մինը (թեև գլխավորը), որով պիտի հասնվի այլ նպատակի։


Դաստիարակության գլխավոր նպատակն է հին սերնդի զավակներին տալ այնպիսի տրամադրություն, որով ձգտին սերնդից հոգեպես և մարմնապես մի աստիճանով բարձրանալ։ Այս ձգտման շնորհիվ է, որ տարեց-տարի՝ և դարեց դար մարդկությունը վեր է բարձրանում աստիճան առ աստիճան։ Դաստիարակությունը չի կարող յուր ենթակային մի սահմանափակ կամ որոշ կետի վրա կանգնեցնել։ Դաստիարակությունը կարելի է նմանեցնել մի ֆիզիկական հարկի, որ դիպչում է ենթակային նորան շարժունության մեջ ձգելու նպատակով։ Զարկի ուժը, նորան տված ուղղությունը զարկողից կախումն ունի, որ կարող է լինել խիստ թույլ, կարող է լինել անհաջող։ Դաստիարակվողը մի գունդ է, որ պիտի գլորվի զարկի ազդեցությամբ։ Ենթադրելով, որ այդ գունդը ունի շատ քնքուշ հատկություններ, այնուհետև հեշտ կլինի մեզ եզրակացնել, որ այդ զարկը կարող է նորան վիրավորել, կարող է ետ-ետ մղել, կարող է դեպի խորխորատներ տանել, կարող է նորան ճնշել, ճմլել և շարժողության հատկությունից զրկել, և վերջապես կարող է մի նախորոշած ուղիղ գծով գլորել, որ նա շարունակե յուր շարժումը այնքան, որքան որ բնականապես կարող է շարունակել։ Զարկից ստացած այս ուղիղ և բնական շարժումը մենք անվանում ենք ինքնագործունեություն, ինքնակրթություն: Աշակերտը այդ ինքնակրթությունը պիտի ունենա ոչ թե ուսումնարանի չորս պատից ազատվելուց հետո, ո՛չ, այլ այդ նորան պիտի տրվել սկսվի նույնիսկ ուսումնարան մտած օրից։


Այսպես, ուրեմն, գրել-կարդալը, թող դա համարվի առաջինը և գլխավորը, այսուամենայնիվ դա չէ գործի էական նպատակը, այլ միջոց է, որ պիտի ուսուցանվի երեխային նորա համար, որ նա դորա միջնորդությամբ սկսե ուսուցանել, կրթել ինքն իրան։ Այսպես և մյուս առարկաները մի-մի

87