Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/89

Այս էջը հաստատված է

որ նոքա միմյանց հասկանալիս լինին։ Այս տարբերությունը, որ նկատվում է նոցա լեզվի և մտավոր զարգացման մեջ, նույն և մի տարբերությունը նկատվում է նոցա ֆիզիկակ կրիչան զարգացման մեջ. կան, որ թուլակազմ են, կան, որ առողջակազմ, ինչպես կան նաև դանդաղ ու թմրածներ, կան չափազանց աշխույժ և ճարպիկներ։ Այս բոլոր հանգամանքը ի նկատի ունենալով մենք գալիս ենք հետևյալ եզրակացության։— Որովհետև բոլոր երեխայք միակերպ զարգացում չունին (ենթադրելով անգամ, որ նոքա հասակակից են) (որ իհարկե չեն լինում սովորաբար), նոցա մտավոր աշխարհի նյութերը խառնիխուռն, անպետք բանի պես թափթփված են, հարկավոր է առաջ ու առաջ այդ նյութերը կարգավորել և երեխայոց մտավոր զարգացման շինության հիմքը այդ նյութերից կառուցանել։ Նախքան նոցա մի բան տալը պետք է ծանոթացնել նոցա իրանց ունեցածի հետ և վերըմբռնման շնորհիվ նոցա սոսկ զգացածը գիտակցական առնել։ Բացի սորանից, մեծ կարևորություն կա, որ վարժապետը ծանոթանա և բարեկամանա երեխայոց հետ, իսկ այդ ծանոթությունը և բարեկամությունը այլ կերպով կարելի չէ, բայց միայն նորանով, որ կսկսե երեխայոց ետ խոսել նոցա գիտեցածների վերա և նոցա ասել տալ իրենց գիտեցածները։ Այս էլ որ չլինի, նույնիսկ մեքենայական կողմի հաջողությունը պահանջում է հայտնի եղածից դեպի անհայտը երթալ, հեշտից դեպի դժվարը։


Նայենք այժմ մանկանց վերա բարոյական կետից։


Մանուկները իրանց բնավորության կողմանե ևս հարուստ են զանազան նյութերով։ Այդ նյութերն են առաքինական և մոլեկան հատկությունք։ Առաքինությանը և մոլությանը տեսակները շատ են և դոցա այլ և այլ տեսակները արտահայտվում են հասակի զարգացման այլ և այլ շրջաններում։ Ռւթ-ինը տարեկան երեխայոց մեջ աչքի են զարնվում հետևյալ թերությունքը խռովություն, համառություն (կամակորություն), անսովորություն ներողություն խնդրելու (որ մեր մեծերի մեջ ևս չկա), զարհուրելի հիշոցներ, ստախոսություն, ոխակալություն, անմաքրասիրություն, ծուլություն,