Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/92

Այս էջը սրբագրված է

որին անկարելի էի համարում չմասնակցել։ Այսպես մեկ անգամ մեր կրոնուսույցը Այս միևնույն հանգամանքը ես նշմարել եմ իմ վարժապետության միջոցին, շատ՝ աշակերտաց մեջ, ոմանց մեջ չարությունը ունակություն է դարձած, իսկ ոմանք չարություն են անում հետևությամբ, որ կարծես նոր են ուզում սովորել։ Պետք է իմանալ որոշել այսուղսիներին և թույլ չտալ բանը ունակության հասցնելու։ Աշակերտաց հասարակությունը մի առանձին աշխարհք է, որ ունի յուր ներկայացուցիչները, յուր տանուտերը, իշխանը, գզիրը և այլն։ Դոքա կարող են հլու ապստամբ հպատակ լինել իրանց իշխանին, վարժապետին,համարելով նորա իշխանությունը ձեռնտու և ոչ ձեռնտու նայելով թե մտավոր զարգացման որ աստիճանի մեջ են գտնվում իրանք և իշխանության որ ձևն է բանեցնում վարժապետըː Կա դասատուն, ուր վարժապետը պետք է լինի նահապետ, կա դասատուն, ուր միևնույն վարժապետը պետք է լինի միապես սահմանադրական, և կա, ուր նա պիտի լինի որպես հասարակապետական նախագահ, բայց չկա և ոչ մի դասատուն, ուր կարելի լինի թույլ տալ վարժապետին լինեք մի անսանձ և կամապաշտ բռնակալ։ Դաստիարակը յուր անձնական փորձից պետք է գիտենա, որ իրան ավելի մերձ աշակերտաց մեջ սակավ պատվիրանազանություն է նշմարվում, քան թե նոցա, որոնթ փախս են տալիս իրանից և հեռու մնում խորթ զավակխ պես։ նա այս պիտի նշմարած լինի, որ իրան մերձ