Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/93

Այս էջը սրբագրված է

նհրից մեծ մասին ինքը չի մոտեցրել, այլ նոքա իրանք ենմոտեցել իրանց ընդունակության շնորհիվ։ Հեռու են մնում միայն այն աշակերտները, որոնց ընդունակությունը նվաղ է,որոնք չեն կարող պարծենալ իրանց ընդունակությամբ, ոչնչով չեն դրաված վարժապետի համակրությունը, այդպիսիք վախում են, ամաչում և ի վերջո ատում են թե վարժապետին և թե նրա առարկան։ Այսպես ետ մնալով մտավորապես, ստորանում են նոքա և բարոյապես։ Իրանց գործին հմուտ վարժապետները բանն այս ծայրահեղությանը չեն հասցնիլ երբեք։ Հմուտ և փորձառու վարժապետները նման երևույթի հետևանքը դիտօրոք գուշակել, և թույլ չենտալ, որ իրանց բանավոր հոտից մի քանիսը պաղին, ետամնաց լինին և կորչին։ Մի մոլորյալ աշակերտի բարելավցնեը այնքան .ուրախություն կարող է պատճաոել վարժապետին, որքան ըստ առակին կորուսյալ ոչխարի դյուտր յուրտիրոջ համար։ Ոայց ամենից լավն է երբեք թույ չտալ կորչելու, ըստ որում ամեն անդամ չես կարող գտնիլ, ինչ որ կորցրել ես։ Այս և այն աշակերտին երբ խոսեցնում ես յուր վարժապետաց մասին, նա տալիս է յուր դատողություն յուր զարդարման համաձայն, որին լավ է ասում, որին վատ, երկուսն էլ չափազանցորեն, մեկին աստվածացնում է, մյուսին դժոխք իջեցնում։ Ոմանք կասեն, որ աշակերտներին կարելի է խաբել, կարելի է նոցա քմաց համեմատ շարժվե լով, սիրելի դաոնալ։ Այդ ճշմարիտ է և կարելի է, բայց երկարատև չի կարող լինել։ Եթե կպատահին այդպիսի խարդախ վարժապետներ, նոքա շուտով ձանձբալի կդառնան և աշակերտաց աոաջվան սերը ատելության կփոխվի։ Վարժապետը կարող է սիրելի դառնալ միայն յուրմարդավայել վարմունքովը, յուր մեծահոդությամբը, յուր հասարակության մեջ ունեցած համարմունքով, նա 'վեհ պետք է վինի աշակերտաց աչքումր և պիտի որոշվի նոցա ծանոթ շատ մարդկանցից. նա պիտի լինի կենդանի կատարելատիպ աշակերտաց համար յուր առաքինոլթյամբր, յուր ջանա սիրոլթյամբր, կարգապահությամբը և այլն։ Դաստիարակր իրան փաղաքշող մոր պես չպետք է բոնե, քաղցրավենիներով չպետք է խաբե երեխաներին, այլ պատկառելի