Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/95

Այս էջը սրբագրված է

Հղվի հիմքը ե բուն շինությունը պիտի կառուցանե, երեղայոց' արտաքին զգայարանքները պիտի զարգացնե, նոցա Հոգու աչքը պիտի բանա, գիտակցությունը շաըժե, զարթեցնե, նոցա ձեռները վարժե, րնտելացնե գործունեության. մարմնական թուլությունից կաղդուրե, շարժվածքը կանոնավորն, արագացնեէ ճարպիկացնև։ Եվ այս բոլորի կատարողը միայն մի հոգի պիտի լինի, որպեսզի այդ ջոկ֊ջոկ մասերից մի ամբողջ շինություն կառուցան ե, այդ շինության բոլոր մասերի մեջ հավասարաչափություն պահպանեք մեկի օգնությամբ մյուսի պակասությունը լրացնե, անկանոնությունը յանոնավորեէ Եվ, իհարկե, այդ ճարտարապետը մի ապայույց պիտի ունենա, թե կարող է բնական արարածի շենքը նորա բնության պահանջածի պես կառուցանել։ Մեր նպատակը երբեք չի եղել այնպիսի մի բան շինել, որ ամեն մի թեր ուս անձն կարողանա ղորանով գործ տեսնել, ընդհակաաակր, մենք սորանով աշխատել ենք 'ցույց տայ, թե ժամանակ է երեխայի նախակրթությունը ազատել իմաստակների ձեռքից և հանձնել մանկավարժության արվեստից տեղեկություն ունեցող մարդու ձեռք։ Հետևյալ հոդվածներում մի առ մի ցույց ենք տվել, թե Հիշյալ հինգ շրջաններից յուրաքանչյուրում օր առարկան որքան և որպիսի ձևով պիտի անցնեն։ Աարդալոա. և գրելոա մասին խոսել ենք լիակատար և ընդարձակորեն, իսկ մյուսների մասին համառոտ։ Այս աշխատությունը հատկացրած ենք ծնողաց և վարժապետաց համար, իսկ աշակերտ աց համար հատկացրած գրության և ընթերցանության դասագիրքը հրատարակեցինք առանձին։ ՇՐՋԱՆ ԱՌԱՋԻՆ Այս շրջանի մեջ վարժապետի միակ նպատակը պետք [ինի երեխայոց լեզուն բանալ, նոցա խոսեցնել։ Հարցնում է ամեն մեկի անունը, ծնողաց և մերձավորների աեուններր, նոցա բնակության տեղը, պարապմունքը։ Պատմել է տալիս նոցա մանրիկ հեքիաթներ և լսում ուշադրության