Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/100

Այս էջը սրբագրված է

Առաջին ալեւորը. (սարսափած) Արդարացան խօսքերդ, գուշակ...

Սուրհանդակ. Որ այդպէս է, պէտք է մնացածի մասին էլ հոգալ: (Պալատի աջ դռնից դուրս է գալիս Եւրիդիկէն երկու նաժիշտի ուղեկցությամբ, գունատ ու թոյլ, աշխատելով քայլել հաստատ քայլերով)։

Առաջին ալեւորը. (յետ նայելով) Նայեցէք, պալատից գալիս է Կրէօնի կինը, խեղճ Եւրիդիկեն։ Տեսնես բա՞ն է իմացել իր որդու մասին, թէ պատահմամբ է այս տեղ գալիս։

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ 
ՆՈՅՆ ԱՆՁԻՆք

Եւրիդիկէ. (ալեւորներին, սաստիկ յուզուած) Ձեզ բոլորիդ եմ դիմում, քաղաքացիներ։ Ես լսեցի ձեր խոսակցութիւնը, երբ դուրս էի գալիս, որ գնամ աղօթեմ Աթենաս դիցուհուն։ Դուռը բանալիս լսեցի, որ անբախտութիւն է պատահել իմ ընտանիքում։ Սարսափահար՝ ուշաթափ ընկայ նաժիշտներիս կռների վրայ։ Կրկնեցէք այն, ինչ որ ասում էիք իրար։ Սիրտս սովոր է վշտի. կը կարողանամ լսել ձեր ասելիքը, ինչ որ էլ լինի։

Սուրհանդակ. Ես կը պատմեմ քեզ, սիրեցեալ տիկին, իբր ականատես, և կասեմ միայն, այն, ինչ որ ճշմարիտ է։ Ինչու՞ պիտի մխիթարեմ քեզ, որ յետոյ ստախօս դուրս գամ։ ճշմարիտ խօսքն է միայն գովելի։ Բանն այսպէս եղաւ։ Թագաւորի յետևից գնում էի դէպի այն բլուրը, ուր դեռ ընկած էր շներից կրծոտուած Պոլինիկի խղճուկ դիակը։ Աղօթեցինք ճանապարհների դիցուհուն և դժոխքի աստծուն, որպէսզի ամոքենք նրանց զայրոյթը, լուացինբ մեռելին վճիտ ջրի մէջ, դիակն այրեցինք թարմ ոստերի խարոյկի վրայ, աճիւնի վրայ թումբ շինեցինք հայրենի հողից և այնուհետև գնացինք դէպի քարանձաւը, որ օրիորդի և շիրիմն էր, և հարսնարանը։ Բայց դեռ տեղ չհասած՝ մէկն եկաւ Կրէօն արքային ասաց, թէ բարձրաձայն հեկեկանք է լսւում այդ անծէս շիրմից։ Որքան մօտենում էինք, այնքան աւելի սաստկանում էին անորոշ աղաղակի չարագուշակ հնչիւնները։ Թագաւորր հառաչեց և արտասուալից ձայնով ճչաց. «Վա՛յ ինձ, թշուառիս։ Մի՞թէ գուշակ եմ դառնալու իմ գլխին։ Սիրտս վկայում է, թէ այս ճանապարհը ամենասարսափելին է իմ անցած բոլոր ճանապարհներից... Թւում է ինձ, թէ որդուս ձայնն եմ լսում... է՛յ ստրուկներ։ Շտապեցէք դէպի շիրիմը երբ հասնէք այնտեղ, հանեցէք դռան սալերից մէկը և