բացուածքիցը ներս նայէք, տեսէք, արդեօք ճիշտ է, որ Հեմոնի ձայնն եմ լսում, թէ աստուածները խաբում են ինձ..» Մենք նայեցինք, ինչպէս մեզ պատուիրեց մեր սարսափահար արքան և ի՛նչ տեսնենք։ Քարայրի խորքում խեղդամահ եղած կախուած է օրիորդրը, կտաւից շինած օղակը վզին, Հեմոնն էլ օրիորդին պինդ գրկած բարձրաձայն ողբում է իր նշանածի մահը, իր հօր արարքը և իր սև պսակը: Երբ ԿրԷօնն այդ տեսաւ, սկսեց հեկեկալ ու մտնելով քարարայրը, բացականչեց. <<այդ ի՞նչ արեցիր, թշուառական: Ի՛նչ նպատակով ինչ վիշտ հանեց խելքը քո գլխից: Դուրս եկ, որդեակս, աղաչում, պաղատում եմ քեզ>>: Բայց որդին կատաղի հայեացք քցեց վրան և դէմքը լի զգուանքով ու առանց մի խօսք ասելու հանեց երկսայրի սուրը, որպէսզի հարուածէր հօրը, բայց նա փախաւ: Այն ժամանակ ինքն իր վրայ զայրացած՝ թշուառականը ընկաւ իր սրի վրայ այն ուղիղ իր կուրծքը, գըրկած պահելով օրիորդին իր թոյլ բազուկների մէջ: Գիտակցութիւնը դեռ վրան էր ու ծանր շնչում էր, և արեան կաթիլները իրար յետևից հոսում էին օրիօրդի սպիտակ դէմքի վրայով: Մէկի դիակը դրինք միւսի կողքին։ Գէթ այն աշխարհում յաջողուեց խեղճերին պսակուել իրար հետ, ցոյց տալով մարդկանց, որ չը կայ չարիք աւելի մեծ, որքան անմտութիւնը.
(Եւրդիկէն, որ լուռ, գլխակոր լսում էր մինչեւ վերջը, երբեմն երբեմն միայն ընդահատելով սուրհանդակի խօսքերը խուլ հառաչանքով, մի պահ մնում է կարծես քարացած, յետոյ առանց գլուխ բարձրացնելու լուռ ու մունջ վերադառնում է պալատ: Նաժիշտները հետեւում են նրան, դուռը փակւում է)։
ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ՆՈՅՆ ԱՆՁԻՆՔ, ԲԱՑԻ ԵԻՐԻԴԻԿԷԻՑ
Առաջին ալեորը. (սուրհանդակին) Ի՛նչ ես կարծում, ի՝նչ կը նշանակի այդ: Թագուհին գնաց առանց մի խօսք ասելու ոչ լաւ և ոչ վատ:
Սուրհանդակը: Ես էլ զարմացայ... Երևի որդու գլխին եկած աղտն իմանալով, անվայել դատեց իր համար լաց ու կոծ սկսել այստեղ օտարների առաջ և գնաց տուն ողբը ասել տալու իր նաժիշտներին ու իր յարկի տակ ընտանեկան սուգը սգալու... Նա այնքան խելօք կին է, որ վայրիվերոյ բան չի անի...
Աոաջին ալեորը. Դժուար է իմանալ, բայց մեր կարծիքով