Առաջին ալեւորը. Զուր մի աղօթի։ Փրկութիւն չը կայ ճակատագրի ձեռից։
Կրէօն. Հեռացրէք այստեղից ինձ, անմիտիս, որ յակամայից սպանեցի քեզ, որդեակս, և (ցոյց տալով Եւրիդիկէի դիակը) քեզ։ Վա՜յ ինձ, թշուառականիս։ (Ցոյց տալով Հեմոնի և Եւրիդիկէի դիակները) Չեմ կարող այլևս նայել ոչ մէկիդ և չը գիտեմ ուր ուղղեմ քայլերս։ Կեանքս խորտակուեց. անլուր աղէտ եկաւ իմ գլխին։
(Ամբօղջ սգերթը, գլուխ ունենալով Կրէօնին, միջին դռնով մտնում է պալատը. բեմում մնում է պարը)։
Առաջին ալեւորը․ (գնացողներին ուղղելով խօսքը) Իմաստութիւնն է երջանկութեան գրաւականը։ Պէտք չէ ամբարտաւան լինել աստուածների հանդէպ։ Գոռոզ խօսքերը, դառն աղէտներ բերելով մեծամիտների գլխին, թէպէտև ուշ, սովորեցրում են նրանց համեստ պահել իրանց։ (Միջին դուռը փակւում է. ալեւորները ցրւում են)։
ՄՈԾԱԿՆ ՈՒ ՄՐՋԻՒՆԸ[1]
|
- ↑ էս հանրածանօթ առակը, որ Եզոպոսն ունի՝ Ճպուռն ու Մրջիւնը անունով, Փեդրոսը՝ Ճանճն ու Մրջիւնր, Կռիլովր՝ Стрекоза и Муровей (Ջրաթիթեռն ու Մրջիւնը), իսկ մեր Վարդանը (միջնադարեան առակների մէջ) Ժիժիք և Մեղուք և Մրջիմն և կամ Ժիժին ու Մեղուն, ահա էս առակի նոր վարիանտը—Մոծակն ու Մրջիւնը—ինձ պատմեց մեր Անդրանիկը, որ լսել է Տաճկահայաստան։