Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/107

Այս էջը սրբագրված է

Մեր ծոյլերին ջարդել ենք մենք,
ուրիշ ծոյլի՞ բերենք պահենք...
Կերթաս կասես էդ անպէտքին.
բանի, գործի ժամանակին
ով՝ փոխանակ աշխատելու,
ուշք ու միտքը տայ խընդալու,
պարապ շըրջի, երգի, պարի,
սըրա նըրա թուշն համբուրի,
էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
վերջը էսպէս պիտի սատկի։»

Բորժոմ, 1916 թ.


ՇԱՐԼ ԲՈԴԼԷՐ

ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿ ՊՕԷՄՆԵՐ[1]

(Թարգմանութիւն բնագրից)

     1.
   ՕՏԱՐԱԿԱՆԸ

—— Ամենից շատ ու՞մ ես սիրում դու, ասա, հանելուկ-մարդ, հօ՞րդ, մօ՞րդ, քրօ՞ջդ, թե՞ եղբօրդ։ —— Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քոյր, ոչ եղբայր։ —— Բարեկամների՞դ։

  1. Հռչակաւոր ֆրանսիական բանաստեղծը (1821 —1867), որի մահուան յիսնամեակը լրանում է այս տարի, մինչև այժմ գրեթէ ամենևին չի արժանացել ռուսահայ բանաստեղծների ուշադրութեան։Շ. Բոդլէրը գրած ունի նման 50 պօէմ. դրանցից Վ. Տէրեանը թարգմանել է 25-ը, որոնք և տպւում են մաս֊մաս Տէրեանը խոստացել է ապագայում Բոդլէրի փոքրիկ պօէմների ամբողջական թարգմանաթիւնը, որ մի գեղեցիկ նուէր կը լինի հայոց գրականութեան։ ==
    Ծան.-խմբ