կամ կարճագլուխ: Այդ երեք տիպի գանգերն էլ պատահում են յաճախ միևնոյն ազգի մէջ, եթէ գանգի ձևն ընդունելու լինենք իբրև ռասայական յատկանիշ, անհրաժեշտօրէն պէտք է եզրակացնենք, որ իրականութեան մէջ ամեն մի ազգ ռասայական մի խառնուրդ է և այդ խառնումը, ինչպէս յայտնի է, տեղի է ունեցել ոչ միայն պատմական, այլ և նախապատմական ժամանակներում։
Գերմանական հռչակաւոր գիտնական Ելլինեկի կարծիքով ազգութեան յատկանիշ չէ կարող ծառայել բնական ու ընդհանուր ցեղական ծագումը, որովհետև ժամանակակից բոլոր ազգերը կազմուել են մեծ մասամբ իրարից տարբեր և յաճախ օտարախորթ ցեղերից։ Օրինակ՝ ժամանակակից իտալական ազգը ծագում է էտրուսկներից, հռոմայեցիներից, յոյներից, գերմանացիներից և սարացիններից. ռուսները խառնուրդ են բազմաթիւ սլաւոնական և ոչ-սլաւոնական ցեղերի: ԱյսպԷս և միւս ազգերը։
Որ ժամանակակից իւրաքանչիւր ազգութիւն, իբրև ռասայական ու ցեղական երևոյթ, խառն կազմութիւն ունի և առաջ է եկել զանազան ցեղերի միացումից, այդ պատմական շատ ուղիղ մի դիտողութիւն է։ Միանգամայն ճիշտ է և այն, որ մարդաբանութիւնը, որը մարդկային ռասաների խնդիրն ուսումնասիրում է բնական գիտութիւնների մեթոդով, տալիս է մեզ ռասաների այնպիսի ընդհանուր ու առաձգական մի բնորոշում, որը ազգութեան գաղափարի սահմանման համար միանգամայն անօգուտ է։ Սակայն այդ դիտողութիւնները բնաւ իրաւունք չեն տալիս ընկերաբաններին ու իրաւագէտներին պնդել, որ ցեղական առանձնայատկութիւնները չեն կազմում էական տեսակարար տարր ազգութեան համար:
Այդ առանձնայատկութիւնները չը պէտք է որոնել բացառապէս գանգի ձևի, քթի մեծութեան կամ մազերի գոյնի ու որակի մէջ։ Այդ առանձնայատկութիւնները, որ երբեմն այնքան էլ բացայայտ ու աչքի ընկնող չեն, այնուամենայնիւ գոյութիւն ունեն:
Ազգութիւնները, ուղիղ է, ցեղական բարդ կազմ ու նկարագիր ունեն, սակայն իբրև ցեղական բարդ զանգուածներ, տարբերւում են իրարից: Անգլիացին և ռուսը, հայն ու թուրքը ցեղական տարբեր տիպեր են, և նրանց տիպականութեան այդ տարբերութիւնը հասկանալու համար պէտք է դիմել պատմութեան և պատմագիտական ուսումնասիրութեան: Պատմութիւնը կարող է միայն մեզ ցոյց տալ այն ռասայական ու ցեղական տարրերը, որոնց համաձուլումից բաղադրուել ու ստեղծուել է այս կամ այն ազգային տիպը:
Յենուելով պատմական ուսումնասիրութեան վրայ, դժուար չէ հետևցնել, որ ազգութիւնները, որպէս ռասայական ու ցեղական տարբեր միաւորներից բաղկացած զանգուածներ, չեն կարող իրար նման լինել իրանց ֆիզիքական ընդհանուր էութեամբ: Ճիշտ է, նրանց ֆիզիքական զանազանութիւնը երբեմն այնքան նուրբ է ու աննկատելի, որ չէ ենթարկւում չափի ու հաշուի մարդաբանական գիտութեան մեթոդով, բայց այդ զանազանութիւնը մի իրողութիւն է, որը աննշանակ ու չէզոք մի հանգամանք չէ ազգութեան բնորոշման համար:
Իւրաքանչիւր ազգութեան բնոյթը, լեզուն, կուլտուրան, ոգեկան կարողութիւնը սերտ կապուած են նոյն ազգի ցեղային ծագման հետ։ Այդ