Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/176

Այս էջը սրբագրված է

հոգու ամբողջ զօրութեամբ և Նրա նախախնամութեան տակ գործելով։ Իսկ Աստուծոյ երկրորդ պատուիրանը, նոյնպէս և հասարակութեան, այն է՝ մարդկութեան համար շահաբեր լինել այն ամեն ձիրքերով, որ Աստուած դրել է մարդու մէջ և այսպիսի կատարելութեամբ պաշտել Աստծուն, սիրել ընկերին և աշխատել ժամանակաւոր և յաւիտենական երջանկութեան համար։ Ուրեմն կրթութեան հիմունքն ու առարկան այս երեքն են՝ Աստուած, մարդ եւ բնություն[1]։

Աստծուն ճանաչելը մարդու ճանաչման հիմքն է, իսկ մարդու ճանաչելը՝ բնութեան ճանաչման հիմքը։

Այս երեք առարկայի գիտութիւնը մարդուն դէպի երջանկութեան ճանապարհն է առաջնորդում։ Ուստի և այս առարկաների մատակարարումը Ներսէսեան հոգևոր դպրոցի ուսման ծրագրի հիմքը պէտք է կազմէ»։

Այս նախաբանից յետոյ Շանշեանը ծրագրի մէջ որոշում է ամեն մի առարկայի ծաւալը, դասաւորութիւնը[2]։

7.

Բացի Ներսիսէան դպրոցի համար կազմած ծրագրից Շանշեանը մի ընդհանուր ծրագիր ևս կազմեց եկեղեցական-ծխական դպրոցների, կամ ինչպէս ինքն էր անուանել, վարժարանների համար, որտեղից աշակերտները կարողանային մտնել Ներսէսեան դպրոցի առաջին դասարանը։

Վարժարանների աշակերտացուները լինելու էին վեց տարեկան և մնալու էին մինչև տասը տարեկան հասակը։

Առաջին երկու տարին աշակերտները սովորելու էին կարդալ, գրել, գծագրել և թուաբանութեան չորս գործողութիւն կատարել, իսկ վերջին երկու տարին այդ առարկաների հետ երեխաներին պէտք է աւանդուէր նաև «համառօտ բարոյական քրիստոնէականութիւն», պիտի տրուէին նախագիտելիքներ հայրենագիտութիւնից, ծանօթութիւն քարտէզի. ուսուցիչը պէտք է ցոյց տար երեխաներին «զտեղիս մեծամեծ անցից երևելի անձանց և պատմելով զայնոսիկ», զարթեցնէր «ի մանուկս զուսումնասիրութիւն ազգային պատմութեան»[3]։

«Կարևոր է անհրաժեշտ, զի մանկունք ընդ դասուց բարոյական քրիստոնէականութեան, շեշտում է Շանշեանը, տեսցեն զառաքինութիւնս դաստիարակաց ի գործ եդեալս վերաբերութեամբ առ նոսա։ Վասն որոյ հարկ է իսպառ մերժել ի պատժոց զհին չարաչար խստութիւնսն, որք այլակերպէին զպատկեր ուսուցչի, և փոխանակել զայն պատիժ՝ ի հեզ կառավարութիւն

  1. 1873 թ. Վրաստանի թեմի հայ ուսուցչական ժողովի ժամանակ արտասահմանից նոր վերադարձած մանկավարժ Սեդրաք Մանդինեանը, հէնց այս վերնագրի տակ մի դասախօսութիւն կարդաց։
  2. Ծրագրի մէջ յիշուած է նաև մի առարկայ «Քահանայական աստուածաբանութիւն», այն է՝ «պարտաւորութիւն քահանայի, որպէս քարոզչի Աւետարանի և արուեստ քարոզութեան»։ Այս մասին յետոյ կը խօսենք։
  3. Ուշադրութեան արժանի է, որ Շանշեանը առաջին երկու տարին աշակերտներին ազատ է պահում կրօն կամ բարոյագիտութիւն ուսանելու պարտականութիւնից, և այդ ըստ իս շատ լաւ է եւ աւելի մանկավարժական։