Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/180

Այս էջը սրբագրված է

11.

«Պետրոս Շանշեանի դասախօսութիւններն, շարունակում է Մուրադեանը, ամեն կերպի նոր էր աշակերտաց համար։ Դասագիրք չունէին. դասախօսութիւնն աւարտելէն զկնի միայն ամեն աշակերտ գրում էր իրան համար իւր յիշողութեան մէջ մնացածն»։

«Նա խօսում էր և շատ սակաւ էր պատահում, որ մի աշակերտի հարցումն ուղղէ։ Խօսում էր երկիւղածութեամբ, խօսում էր զգացմամբ, խօսում էր պարզ եղանակաւ, պարզ լեզուաւ, առանց պերճաբանութեան, առանց ձևաբանութեան։ Սակայն իւր խօսքերն բարձր էին ամեն պերճախօսութենէ, հզօր՝ ամեն յուզմունքէ։ Ս. Գրոց քաղցրութիւնն մեղրի պէս ծորում էր իւր բերանէն, այդ ծորանքը հաղորդւում էր աշակերտաց սրտերուն, անուչում էր նոցա քիմքն»։

«Մի հոգեկան անպատում հաղորդակցութիւն կար, որ ուսուցչէն անցնում էր լսողներուն, վասն զի աշակերտներէն զատ լինում էին միշտ այլ ուկնդիրներ ևս՝ քահանայք, քահանայացուք, աշխարհիկ անձինք»։

«Եօթն տարի էր, որ դասախօսում էր Շանշեանց և միշտ նոյն թարմութիւնն, նոյն ոյժն, նոյն զօրութիւնն, նոյն հրապոյրն ունէին մեզ համար իւր դասերն»։

«Կռունկ հայոց աշխարհի» ամսագրի խմրագիր Մարկոս Աղաբէգեանն ասում է. «րես իմ կեանյքոլմ միայն մի անձն ճանաչեցի, որի կեանքը իր դաւանած վարդապետոլթեան հետ միացած էր. այղ մարգն էր պ. Շանշեանց, որ իրան ճանաչողներն իր վրայ հիացնևլէ և սքանչացնելէն ուրիշ ազղե– ցութիւն չէր աներ։ 1853-ին երկու անգամ ի։.ր դասախօսութեանց ներկայ գտնուեցայ Ներսէսեան ուսումնարանում։ Գասախօսոլմ էր հեղինակելով և կենդանի րարրաոով։ ք՝ոլոր ուսանողր ականջ և միտք էին եղած լսելու և ըմբռնելու իւր դասերն»։

«Շանշեանց ոչ միայն յարգուած ու սիրուած էր իր աշակերտներէն, իր ըհկերներէն ու բարեկամներէն, հապա նաև երևելի վարչական պաշտօնեաներէ, զինուորական մեծ աստիճանաւորներէ, մեծանուն քաղաքացիներէ։ Ես իմ աչքովս տեսայ, որ Ներսէս կաթողիկոսն անձամբ հիւանդտես գնաց անոր խոնարհ յարկին մէջ։ Այղ անձնաւորութիւնն, ոգևորուած ու կենդանացած քրիստոնէական ուսմունքով ու վարքով, ոգևորում ու կենդանացնում էր իր խօսքով ու բարքով իրան մօտեցողներուն ու խօսակիցներուն»։

Գ․ Եւանգուլեանց «Новое обозрънie» թերթում Շանշեանի մահուան առթիւ գրում է. «Պետրոս Շանշեանը պատկանում էր այն մարդկանց դասին, որոնք մեծ ագդեցութիւն ունեն շրջապատողների վրայ ո՜չ թէ իրենց երկասիրութիւնների բագմաթիւ հատորներով, այլ իրենց զօրաւոր ու խորին համոզմունքով ու իրենց գաղափարների սրրութեամբ։ Այս բանի մէջն է նրա գրաւիչ զօրութիւնը, որ զգալի էր իր ամեն աստիճանի և ամեն կարգի բարեկամներին, որոնք, ինչպէս անկեղծ ակնածանօք յարգած էին կենդանութեան ժամանակ, նոյնպէս և անջինջ պիտի պահեն անշուշտ նրա յիշատակը իրենց սրտերի մէջ նրա մահից յետոյ»։

Գ. Իգմիրեանց իր դամբանականի մէջ ի միջի այլոց ասում է. «Նա ամեն համախմբութեանց զարդն էր և իւր բազմակողմանի հայեցուածքով ու