նկատողութիւններով օգտակար անդամ ամեն հասարակային հարցերի մէջ։ Նրա աոաջարկութիւնները միշտ յարգւում էին և ընդունւում իբր անկեղծ հոգուց ներշնչումներ»։
12.
«Աղբիւր»-ը հետևեալ բառերով է բնորոշում Պետրոս Շանշեանին․ «Սքանչելի էր Նա իբրև մարդ և առաւել ևս՝ իբրև դաստիարակ։ Այս կոչման մէջ նա մի կախարդական ազդեցութիւն ունէր բոլոր աշակերտների վրայ՝ թէ մեծերի և թէ փոքրերի։ Նրա շարժուածքը, նայուածքը, խօսուածքը՝ բոլոր իր անձնաւորութեամբ որոշւում էր ոչ միայն բոլոր ուսուցիչներից, այլ քաղաքի ամբողջ հասարակութեան բոլոր մարդկանցից։ Նա պատկառելի էր թէ դպրոցում և թէ դուրսը, թէ հայերի և թէ օտարների առջև, թէ զարգացածների և թէ բարձրաստիճան անձանց համար, տգէտների և ռամիկների համար։ Ամեն կարգի և աստիճանի, ամեն հասակի և զարգացման տէր մարդիկ միապէս զգում էին նրա վեհութիւնը, որ արտայայտւում էր թէ խօսքով և թէ մանաւանդ գործով։ Գիւղացիք նրաՆ սուրբի տեղ էին դնում, և եթէ գիւղում թաղուելու լինէր, նրա գերեզմանը մի ուխտատեղի կը դաոնար։Այդ առաջ էր եկել այն հայրական խնամքից, որ նա ցոյց էր տալիս նրանց,որպիսի յարաբերութիւն նրանք լսած չէին նոյնիսկ հեքիաթներում»։
«...Հայ ազգը, շարունակում է «Աղբիւրը», խելքի տէր մարդիկ շատ է ունեցել և ունի, բայց խելքի հետ միասին սուրբ սիրտ ունեցող՝ Պետրոս Շանշեանը միակ աչքի ընկնողն եղաւ իր մանկութիւնից մինչև վախճանը, և այս օրինակից բարոյագէտները կարող են առանց երկմտելու համոզուել, որ բարձր առաքինութիւնն ևս հանճարի ծագման օրէնքին է ենթարկուած, դրանք այդպիսիք դառնալու համար են լինում ծնուած, այդ դրանց անջնջելի ճակատագիրն է և կոչումը։ Եւ այդ փոքր պարծանք չէ մեր ազգի համար, եթէ նա ոչ միայն նշանաւոր հանճարներ և քաջեր ծնելու է ընդունակ, այլ և նշանաւոր առաքինի զաւակներ, որ աւելի մեծ պատիւ է ծնողի համար և մեծ փառք»։
Նոյնպիսի գովեստով է ներբողում Պետրոս Շանշեանին և «Արձագանքը»։ «Նա զինաւորուած անկեղծ սիրով, հաւատարիմ և անկաշառ բնաւորութեամբ՝ բարոյական սէր է քարոզում իւր աշակերտներին և ճշմարիտ որ նորա աշակերտներից շատերը ժառանգում են այդ նախանձելի յատկութիւնը»։
Աբգար Յովհաննիսեանի օրգանը իր յօդուածը պատմահայր Խորենացու հետևեալ տողերովն է վերջացնում. «Մահկանացու ծնեալ, անմահ զիւրն եթող յիշատակ, գերազանցեալ քան զամենայն, որք զայնու ժամանակաւ էին առաքինիք։ Քանզի ամբարտաւանութիւն և մարդահաճութիւն ի նորա վարս տեղի գտանել երբէք ոչ կարացին, այլ հեզ և լաւակամ և բարեխորհուրդ յոլով, և երկնայնոցն զարդարեալ սովորութեամբ զինքն՝ բոլորից ցուցանէր։ Վասն զի գոյր տեսլեամբ հրեշտակական, մտօք ծննդական, բանիւք պայծառ, գործովք ժուժկալ, մարմնով արտափայլեալ, խորհրդակցութեամբ մեծ, յաւատով ուղիղ, յուսով համբերող, սիրով անկեղծաւոր, ուսուցանելով անձանձրոյթ»։
Ով որ ծանօթ է Պետրոս Շանշեանի մարմնական կազմուածքին և