Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/193

Այս էջը սրբագրված է

Յայտնի է, որ մի ժամանակ Խաչ. Աբովեանը ևս հալածուել է իբրև լիւտերամիտ։

Այսպէս թէ այնպէս յանուն արդարութեան այս ևս պէտք է ասել, որ կրօնական հալածասիրութիւնը հայ կղերի, նոյն իսկ Մատթէոս կաթողիկոսի սրտիցն ու հոգուց չէր բղխում, այլ հետևանք էր քաղաքագիտութեան, որով պարապում էին մեր Մատթէոսները, մասամբ էլ հալածուողների անտակտութեան, աւելի ճիշտ ցուցամոլութեան։ Նազարեանի հայ եկեղեցու համար պահանջած «ոտքից ցգլուխ ռէֆօրմ» լոկ բաոերը բաւական էին մեր հոգևորական և աշխարհական Մատթէոսներին գրգռելու։

Վերցնենք աւելի թարմ օրինակ։ Կարապետ եպ․ Տէր Մկրտչեանը, որ մեր այժմեան կուսակրօն հոգևորականութեան մէջ ամենից լաւ պատրաստուածներից մէկն էր, մի բոլորովին անտեղի ցոյց անելով, բաւականին գրգռել էր իր դէմ թէ կաթողիկոսին և թէ Էջմիածնի միաբաններից ոմանց իր «յօյս յարութեան» գիւտով։

Բանն այն է, որ պատարագի վերջին աղօթքներից մէկում կան հետևեալ խօսքերը՝ «յոյս, յարութիւն» և այլն, որ բառացի թարգմանութիւն է յունարէնից։ Այդպէս է և լատիներէնը։

Սակայն Կարապետ վարդապետը վերջերումս հին ձեռագրերով հաստատում էր, որ «յոյս, յարութիւն» չը պիտի լինի, այլ «յոյս յարութեան»։

Այս գիւտը գտնելն ու գործածելը մէկ արաւ մեր ուսումնականը թէ Էջմիածնում, թէ Թաւրիզում և թէ Շամախում ու Բագւում մինչև իր մահը։

25.

Եթէ անտաքտ, ցուցամոլ կամ որևէ աննպաստ բան, առաւել կամ նուազ, սազ կը գան մեր հալածուած այս ու այն գործչին, համանման և ոչ մի բառ բնաւ չի սազ գայ Պետրոս Շանչեանին, աղաւնու նման այդ միամիտ մարդուն, այդ հեզ, խոնարհ, անյիշաչար քրիստոնեային, որի մասին ասում է իր դամբանականում Ներսէսեան դպրոցից սկսած մինչև համալսարանը նրա դասակից և մինչև մահը նրա մտերիմ ընկեր Գրիգոր Իզմիրեանցը. «Իմ ծանօթութեան առաջին րոպէից մինչև մահը ես տեսած չեմ, և իցէ թէ ձեզանից էլ շատերը տեսած չը լինեն այնպիսի անշփոթ, խաղաղ, անվրդով բնաւորութեան տէր, ինչպէս էր հանգուցեալը։ Բամբասանք, հայհոյանք, զրպարտութիւն, կեղծաւորութիւն, սուտ խօսել և անարդարութիւն նրա հայեացքով կարծես թէ մարդկային բնաւորութիւնից դուրս բաներ էին, և նա զարմանալով զարմանում էր, երբ լսում էր մէկի բերանից այդպիսի մի բան։

․․․«Նա ունէր իւր բարձր գաղափարները ե լի էր Հայրենիքի, Ազգի սիրով»։

Յիշենք այստեղ մի երկուսը Շանշեանի այդ գաղափարներից, որոնցով նա ջատագով և պաշտպան հանդիսացաւ իրեն հալածող նոյն Մատթէոս կաթողիկոսին, իր ազդի, եկեղեցու ու իր համազգայինների աւանդական իրաւունքներին ։

Դրանից առաջինն է Թիֆլիսի համքարութեան հարցը, երկրորդը՝ Պոլոժենիայի փոփոխութեան խնդիրը, երրորդը՚ Մատթէոս կաթողիկոսին գահընկէց անելու հարցը և չորրորդը՝ Սսի կաթողիկոսութեան վերացման խնդիրը Գէորգ Դ․ կաթողիկոսի օրով։