Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/206

Այս էջը սրբագրված է

«Իրականութեան մէջ չը կան երկու պրոցեսներ, մէկը՝ ֆիզիոլոգիական և մէկը՝ հոգեկան, այլ միայն երկու տարբեր դիտելակերպեր միևնոյն պրոցեսի»[1]), ահա ինչ է ասում Բերլինի յայտնի փիլիսոփայ Ռիլը։ Եւ սրա ըմբռնումը ֆիզիքականի և հոգեկանի յարաբերութեան մասին համարյա նոյնն է, ինչ Մախ-Աւենարիուսինը: Նա հոգեկանի և ֆիզիքականի յարաբերութեան այս ըմբռնումը որոշում է որպէս չփիլիսոփայական մոնիզմ»[2]):

Այսպիսով ուրեմն չէ կայ որևէ անկամրջելի վիհ ֆիզիքականի և հոգեկանի միջև, որ տեսնում են միակողմանի ֆիզիկոսը և հոգեբանը: Մէկը՝ հոգեբանը դիտելով հոգեկան կողմը, հասնում է իդէալիստական ըմբռնողութեան, մերժելով hետևապէս մարմնի գոյութիւնը, իսկ միւսը՝ ֆիզիկոսը դիտելով միայն ֆիզիքական կողմը, հասնում է հակառակ եզրակացութեան, յայտարարելով մարմինը անկախ, ինքնուրոյն, բացարձակ և առաջնական։ Նոյն մեթոդին են հետևում և նոյն եզրակացութեանն են յանգում նաև մատերիալիստ և իդէալիստ փիլիսոփէաները, մէկը «արտաքին», միւսը «ներքին» փորձը բացառապէս ի նկատի ունենալով, մինչ ղեռ ներքինն ու արտաքինը անբաժանելի են։ Եւ այսպիսով ծայր են տուել մի շարք դուալիստական և մոնիստական փիլիսոփայական-հոգեբանական տեսութիւններ։ Մախը իր համաշխարհային տարրերի ուսմունքով ուզում է վերջ տալ այդ առեղծուածին և կամրջել այն վիհը, որ արհեստական կերպով բացուած է: Դրանով խախտւում է նաև մի շարք փիլիսոփայական ուղղութիւնների գոյութեան հիմքը: Այս վերջինների ամենախոշոր սխալը կայանում է նրանում, որ միևնոյն իրը, միևնոյն առարկան նախ բաժանում են և ապա մեկնում, փոխանակ դիտելու այն իր ամբողջութեան մէջ:

Ւնչպէս է լուծւում այս առեղծուածը, այս առերևոյթ դուալիզմը Մախի համաշխարհային տարրերի ուսմունքի մէջ։ Աշխարհի բաղկացուցիչ տարրերը միատեսակ են։ Աhա այդ ուսմունքի մի հիմնական դրութիւնը։ Բայց այղ միատեսակ տարրերը ներկայացնում են երսկ տեսակի կախումներ և յարաբերութիւններ։ Կեանքում, բնութեան մէջ ամեն քայլափոխում կարելի է տեսնել և ստուգել այդ իրողութիւնը։ Մենք միշտ էլ գործ ունենք կախումների և յարաբերութիւննևրի երկու յայտնի կարգերի հետ։ Տուեալ իրերը մի կողմից կախուած են իրարից և միւս կողմից մեր օրգանիզմից: Ահա այս կրկնակի կախման փաստը ոչ ոք չի կարող անգիտանալ, անգամ վերացական փիլիսոփայութիւնր, ասում է Մախը:

Պարզենք այս հիմնական միտքը մի քանի հասարակ, դիւրըմբռնելի օրինակներով, որ տալիս է Մախը: Մեր ուշադրութիւնը կենտրոնացնում ենք շրջապատի մի իրի (A) շրջապատի մի այլ իրից ունեցած կախման վրայ, առհասարակ առարկաների միմեանցից ունեցած կախման վրայ. այդ ղէպքում մենք ստանում ենք ֆիզիկա, և շրջապատի այդ տարրը, А-ն, մի ֆիզիոլոգիական օրիեկտ է։ Բայց երբ մենք ուշադրութիւն ենք դարձնում А-ի մեր աչքի ցանցամաշկից ունեցած կախման վրայ, այդ ղէպքում մենք ստանում ենք հոգեբանութիւն, և A տարրը մի հոգեբանական օբիեկտ է: Մի գոյն, օրինակ, ֆիզիքական օրիեկտ է, երբ մենք դիտում ենք նրա

  1. Riehl. Zur Einfuhrung in d. Phil d. Gegenwart, էջ 175․
  2. Նոյն տեղը․