Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/210

Այս էջը սրբագրված է

ըմբռնումը ճանաչւում է հետզհետէ անբաւարար, նեղ և կարօտ էական ուղումների: Պատճառական օրէնրր ճանաչւում է անբաւարար իրերի և բնութեան չափազանց բարդ երևոյթները բազմակողմանի և լրիւ կերպով բացատրելու համար: Այս դժգոհութիւնը լսւում է բարձրաձայն յատկապէս բնախոյզների բանակից: Մախը և Աւենարիուսը պատճառականութեան օրէնքին մահացու հարուած տուին:

Իւմն է տուել պատճառականութեան օրէնքի հին ըմբռնման առաջին քննադատութիւնը, որ իրաւամբ համարւում է նրա ամենամեծ և անմեռ ծառայութիւնր։ Նա ճանաչւում է որպէս պատճառականութեան նոր տեսութեան հիմնադիր: Նա առաջին անգամ դրեց այս հարցը՝ ինչպէս կարող է մի իր մի այլ իրի վրայ ազդել։ Հարցի այսպիսի ձևակերպում արդէն մի կարևոր առաջադիմութիւն էր պատճառականութեան հին գաղափարի հանդէպ: Իւմը ընդունում է միայն երևոյթների յաջորդականութիւն՝ մի մի երևոյթ յաջորդում է մի այլ երևոյթի: Ուրիշ ոչինչ: Սրանցից մէկը պատճառ չէ և ոչ միւսը՝ լոկ հետևանք: Ըստ Իւմի պատճառական յարաբերութիւնը մի զուտ տրամաբանական յարաբերութիւն չէ, այլ ֆիզիոլոգիական- փորձնական։ Այսպէս նա պատճառականութիւն գաղափարից դուրս է մղում բնազանցական կողմը և տալիս է նրան փորձնական բնոյթ: Այս արդէն մի խիստ կարևոր քայլ էր ղէպի երևոյթների յարաբերութեան ճիշտ և լայն ըմբռնումը:

Եւ յիրաւի, բնութեան և մանաւանդ հասարակական կեանքի երևոյթներր այնքան բարդ, այնքան բազմազան կապակցումների աշխարհ են ներկայացնում, որ ուղղակի անհնարին է բացատրել այդ կապակցումները պատճառական հին օրէնքով։ Անհնարին է ցոյց տալ, թէ մի տուեալ դէպքում գործ ունենք մի պատճառի և մի հետևանքի հետ: Մի որօշ չափի պատճառին հետևում է մի որոշ չափի հետևանք, պատճառականութեան այս բանաձևը շատ է նեղ և չի համապատասխանում իրականութեան, նկատում է Մախը։

Ահա մի օրինակ, որ առաջ է բերում Պեդցոլղը, մէկը Մախ-Աւենարիուսի հետևորդներից: Մի բարձր սարի գագաթից պոկ է գալիս ձեան մի մեծ զանգուած և ցած գլորւում. քանի վար է գլորւում, այնքան աստիճանաբար մեծանում է ձեան զանգուածը և մեծ արագութեամբ ցած գահավիժւում: Եւ իր այդ գահավիժման ընթացքում ճանապարհին արմատախիլ է անում պատահած մացառներն ու ծառերը և մի տուն էլ ձորի մէջ աւերակ դարձնում։[1])

Այժմ կարող ենք Պետտցոլդի հետ միասին հարցնել. որն է իսկապէս այս տան աւերածութեան պաաճաոը: Այս դէպքում իրապէս կարող ենք շատ հնարաւորություիւններ ինկատի ունենալ: Կարող է օրինակ տան կործանման պատճառ համարուել ուժգնութեամբ վայր գլորուող ձեան զանգուածը: Պատճառ կարող է միւս կողմից դիտուել նաև գլորուող ձեան զանգուածի աստիճանական աճումը և այլն: Այստեղ փաստապէս մենք գործ ունենք մի շարք պայմանների հետ, և անհնարին է այս բաբդ երևոյթի մէջ մատնանշել մի հատիկ պատճառ: Այստեղ մենք աւելի շուտ գործ ունենք երևոյթների մի շարք կախումների, փոխյարաբերութիւնների հետ: Հասարակական կեանքի երևոյթներն աւելի ևս բարդ են, անթիւ տարրեր և ազդակներ իրար հետ

  1. Einfuhrung in die Philosophie d. reinen Erfahrung էջ 25.