Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/214

Այս էջը սրբագրված է

տնտեսական գործունեութեան հետ է կապուած լեզուի զարգացումը, եգրակացնում է նա երկար վերլուծումից յետոյ։ Այստեղ պարզ է այն միտքր, որ Մախը գիտակցութեան ձևերը կապում է տնտեսութեան ձևերի գարգացման հետ. մի զուտ մարքսիստական հասարակագիտական գրութիւն: Ինչպէս գիտութիւնր, այնպէս էլ գեղարուեստը նա դիտում է որպէս երկրորդական արդիւնք "Nebenprodukt":[1]) Նա շեշտում է նաև իդէոլոգիայի զարգացման կախումը տնտեսական զարգացման աստիճանից:

Բայց ընդունելով գիտութեան, գեղարուեստի, լեզուի, առհասարակ գիտակցութեան ձևերի կախումը սոցիալական կեանքից, նա համաձայն չէ այն բանին, թէ դրանք կրաւորական են: Չէ՞ որ սրանք էլ կազմում են սոցիալական կեանքի բաղկացուցիչ մասերը: Հետեապէս գտնւում են տարրերի փոխադարձ կախումների և ազգեցութիւնների յարաբերութեան մէջ։ Սրանք ևս իրենց հերթին հակազդում են միւսների վրայ, առհասարակ սոցիալական կեանքի առաջխաղացութեան ընթացքի վրայ: Չը պէտք է մոռանալ Մախի այն միտքր, թէ բնութեան և ես-ի բոլոր տարրերը փոխադարձ կախման մէջ են և պայմանաւորում են իրար։ Լեզուն և գիտութիւնը, լինելով մի արդիւնք հասարակական կուլտուրայի, զարգանալով, հակազդում են վերջինի, այսինքն հասարակական մշակոյթի վրայ:[2]) Մտքի գերիշխանութիւնը փաստերի մի բնագաւառում բնազդում է բնազդական տեխնիքայի վրայ, որից նա աոաջ է եկել, և մտքի գերիշխանութիւնն այդ աեխնիքան դարձնում է գիտական, գիտակցական: Այսպէս տեսական և գործնական մտածողութիւնը, գիտական և տեխնիքական փորձը մնում են յարատև, մշտական կոնտակտի, կցորդութեան մէջ և իրար վրայ փոխադարձաբար ազդում:[3])Երբ հոգեկան կեանքը կենսաբանական անհրաժեշտութեան շհորհիւ զարգացման որոշ աստիճանի է հասնում, այն ժամանակ այդ կեանքը արտայայտւում է անկախ կենսաբանական անհրաժեշտութիւնից:[4]) Մախը յիշատակում է Ռայտլենդերի խօսքերը՝ «մարդը երևացել է բնութեան մէջ, երբ նրա գոյութեան պայմանները գրուած էին, բայց ոչ լաւագոյն գոյութեան պայմանները», և Մախր աւելացնում է իր կողմից, թէ ինքը մարդը պէտք է ստեգծէ այդ լաւագոյն գոյութեան պայմանները, և նա հաւատացած է, որ մարդը ստեղծել է և ստեղծելու է:[5])

Անհրաժեշտ է յիշատակել, որ Մախը անկեղծ համակրանք էր տածում դէպի աշխատաւոր դասը: Այդ կարևոր է շեշտել, որովհետև ոմանք նրան թիւրիմացաբար բուրժուա մտածող են համարում: Մարդը սովորում է, ասում է Մախը, կենդանիների աշխատանքը, նրանց վաստակը իր նպատակների համար օգտագործել և դրանով անչափ աւելացնում է իր ոյժը։ Այսպիսով մարդը ձեոք է բերում փորձ և սկսում է գնահատել աշխատանքը: Այս հանգամանքը մարդուն բերում, հասցնում է այն մտքին, որ ձեռնտու չէ գերիներին սպանելը, այլ կարելի է աշխատեցնել նրանց: Ճորտութիւնը, որ

  1. Նոյնը, էջ 413
  2. Erk u irrt, էջ 83
  3. Erk u ir, էջ 84
  4. Նոյն էջ 85
  5. Նոյն էջ 462-3