Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/215

Այս էջը սրբագրված է

կազմում էր մի հիմնական նեցուկ հին դասական քաղաքակրթութեան և տարբեր ձևերի տակ շարունակւում է մինչև նոր ժամանակները, այստեղից է ստանում իր ծագումը: Այս երևոյթը գոյութիւն ունի ոչ միայն մարդկային հասարակութեան մէջ, այլ և կենդանիների աշխարհում, օրինակ՝ մրջիւների պետութեան մէջ: Մարդկաին և կենդանական աշխատանքի հետ միասին սկսեցին նաև մարդիկ օգտագործել «անկենդան» բնութեան այժը՝ ջուրը, քամին (ջրաղացներ) և այլն։ Ժամանակի ընթացքում աւելի և աւելի լայն չափեր է ընդունում այդ: Աշխատանքի նմանօրինակ զարգացմամբ պկտք է թեթևանար բանուորի դրութիւնը: Բայց երբ մարդ լաւ նայում է, պարզ տեսնում է, որ նման բան բոլորովին տեղի չունի, աշխատանքը մնում է այնպէս մաշիչ, ինչպէս առաջ էր: Արիստոտելի երազր ապագայի մեքենական-տեխնիքական ժամանակի մասին առանց ճորտութեան՝ չը կատարուեց։ Մեքենաների հսկայական արդիւնքը չը ծառայեց մարդկանց ապրուստին, նրանց վիճակի թեթևացման, այլ մեծ մասամբ ծառայեց մարդկութեան իշխող մասի զեղխութեան, շռայլութեան պահանջների բաւարարման: Օրինակ, շատ դուրեկան է մտածել ներկայի երկաթուղային արագութեան, ինչպէս և հեռագրային ու փոստային յարմարութիւնների և դիւրութիւնների մասին, բայց միայն դուրեկան է նրա համար, ով այդ բոլոր յարմարութիւնները, դիւրութիւնները վայելում է: Բայց բոլորովին այլ բան է երևում, երբ մարդ իրերի հակառակ կողմն է դիտում և բանուորների, տանջանքն ինկատի առնում։[1]) Մախը նախատում է մշակոյթի առաջխաղացման տեսակէտից այդ իշխող դասը, որ արգելք է հանդիսանում մարդկութեան մեծ մասի քաղաքակրթութեան զարգացման, և հետևապէս մարդկանց խոշորագոյն մասը չի կարողանում ըստ կարելոյն խթան լինել ընդհանուր յառաջադիմութեան: Նա գուշակում, նա աւետում է մինչև իսկ այն օրը, երբ մարդկութեան խոշոր մասը ճիշտ ճանաչողութեան հասնելով, ծառանալու է շահադործող և իշխող մասի դէմ և պահանջելու է աւելի նպատակայարմար գործադրութիւն հասարակական ստացուածքի։[2])

Ահա Մախի՝ Վիեննայի այդ նշանաւոր փիլիսոփայի հասարակագիտական հայեացքները: Այստեղ ինչ առարկութիւն էլ ունենան անելու, յամենայն դէպս մի բան միանգամայն պարզ է և ամեն կասկածից դուրս, այն, որ Մախը բուրժուա-իդէոլոգ չէ, ինչպէս Ռուսաստանում ոմանք մի ժամանակ կարծում էին։

Է.Ֆրանգեան
  1. Er. u. Ir. էջ 76-80
  2. Er. u. Ir. էջ 80-81