Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/216

Այս էջը սրբագրված է

ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԸ

1904 թ. յունիսի 4-ի օրէնքի հիման վրայ գործող վարկային և փոխատու-խնայողական ընկերակցութիւններր մեծ դեր են կատարում գիւդական ագգաբնակութեան կեանքում:

Այդ ընկերակցութիւններր կազմուած են գլխաորապէս գիւղատնտեսութեամբ պարապող գիւղացիներից և նպատակ ունեն վարկային կամ միջնորդական գործողութիւնների միջոցով բարձրացնել գիւղատնտեսական տեխնիկան, զարգացնել արտադրողական ոյժերը և բարելաւել անդամների տնտեսական դրութիւնը։

1904 թ. յունիսի 4-ի օրէնքը տալիս է այն սահմանները, որոնց մէջ պիտի ընթանայ մանր վարկի հիմնարկութիւնների գործունէութիւնը: Այղ սահմաններն են օրինակելի (նորմալ) կանոնադրութիւնը և հէնց իրենց՝ անդամների ընդհանուր ժողովների որոշումները: Պարզ է ուրեմն, որ մանր վարկի հիմնարկութիւնները թէ իրենց կազմակերպութեամբ և թէ գործունէութայմբ ունեն իսկական հասարակական բնոյթ:

Շնորհիւ այն հանգամանքի, որ վարկային ընկերութեան անդամների ընդհանուր ժողովն է տէև ու տնօրէն ընկերության բոլոր գործերի, անդամների կամքը անարգել կերպով արտայայտում է ընկերութեան բոլոր գործերում, հետևապէս և ընկերութեան գործունէութիւնը կարող է լինել օգտակար ու բեղմնաւոր բոլոր անդամների համար:

Ըստ օրէնքի անդամները կարող են վերցնել իրենց վրայ սահմանափակ կամ անսահման պատասխանաըւութիւն ընկերութեան պարտաւորութիւնների և վնասների վերաբերմամբ, ուստի և նրանք իրաւունք ունեն մասնակցելու ընկերութեան բոլոր գործերին: Թէև ընկերութեան ընթացիկ գործունէութեան համար ընդհանուր ժողովը ընտրում է վարչութիւն և վերաստուգիչ խորհուրդ, սակայն այդ կազմերը պարտաւոր են ըստ կանոնադրութեան գործել անդամների ընդհանուր ժողովների որոշումների համաձայն:

Որպէսզի կարելի լինի պարզել, թէ ինչ ազդեցութիւն է ունենում վարկային կօօպերատիւ ընկերակցութեան շրջանը ընկերակցութեան գործունէութեան վրայ, տողերիս գրողը կազմակերպեց մի անկետա Գանձակի նահանգում գործող վարկային և փոխատու -խնայողական ընկերակցութիւնների գործունէութիւնը պարզելու համար:

Անկետայի Հհարցական թերթը պարունակում էր հետևեալ կէտերը:

1. Թուել այն գիւղերը, որոնք մտնում են ընկերակցութեան շրջանի մէջ, և ցոյց տալ, թէ իւրաքանչիւր գիւղ քանի ծխից է բաղկացած:

2. Ցոյց տալ, որքան հեռաւորութեան վրայ են գտնւում ընկերակցութեան գործունեութեան շրջանի մէջ մտնող գիւղերը ընկերակցութեան վարչութեան վայրից:

3. Իւրաքանչիւր գիւղից քանի հոգի են անդամագրուած և որքան է նրանցից իւրաքանչչիւրի վարկի իրաւունքը:

4. Որքան գումար է տրուած իւրաքանչիւր գիւղի անդամներին: