Անկետայի այդ հարցական թերթերը ուղարկուած են եղել Գանձակի նահանգում գործող 48 վարկային կօօպերատիւ ընկերութիւնների, որոնք ըստ իրենց տեսակի և գաւառների բաժանւում են հետևեալ կերպով:
Գաւառներ | Վարկային ընկերակց. | Փոխատու-խնայոց. ընկերակց. | |
---|---|---|---|
1. | Գանձակի | 6 | 7 |
2. | Շուշուայ | 5 | 3 |
3. | Զանգեզուրի | 5 | 1 |
4. | Ղազախի | 2 | 7 |
5. | Կարեագինի | 3 | 1 |
6. | Նուխուայ | 1 | 5 |
7. | Արեշի | 1 | 1 |
8. | Ջևանշիրի | 1 | - |
Ընդամենը 24 վարկային և 25 փոխատու-խնայողական ընկերակցություններ |
Մինչև ներկայ թուի օղոստոսի սկիզբը միայն 31 մանր վարկի հիմնարկութիւններից են ստացուել անկետայի թերթերը, որոնց պատասխանները հիմնուած են ընկերակցութիւնների գործունէոթւան տուեալների վրայ առ 1 մարտի 1916թ.:
Պատասխանները հետևեալ ընկերակցութիւններից ու գաւառներիցն են ստացուել.
Գաւառներ | Վարկային ընկերակց. | Փոխատու-խնայոց. ընկերակց. | |
---|---|---|---|
1. | Գանձակի | 1 | 4 |
2. | Շուշուայ | 3 | 1 |
3. | Զանգեզուրի | 5 | - |
4. | Ղազախի | 2 | 4 |
5. | Կարեագինի | 2 | - |
6. | Նուխուայ | 1 | 5 |
7. | Արեշի | 1 | 1 |
8. | Ջևանշիրի | 1 | - |
Ընդամենը 16 վարկային և 15 փոխատու-խնայողական ընկերակցություններ |
Այսպէս ուրեէմն 31 մանր վարկի հիմնարկութիւնների վարչութիւնների պատասխանները ծաոայում են մեզ համար որպէս վիճակագրական նիւթ պարզելու համար այն հարցը, թէ ինչ ազդեցութիւն ունի ընկերակցութեան գործունէութեան շրջանը նրա գործողութիւնների և անդամների ընկերակցական կապակցութիւնը զարգացնելու վրայ և թէ ինչ չափով է յաջողում ընկերակցութիւնների վարչական մարմիններին արժան վարկ մատակարարել իրենց գործունեութեան շրջանի գիւղերի անդամներին։
31 մանր վարկի հիմնարկութիւնները կազմում են Գանձակի նահանգում գործող բոլոր մանր վարկի հիմնարկութիւնների 68%, և իրենց գործունէութիւնը տարածում են 399 գիւղերում, որոնք գտնւում են մինչև 40 վերստ հեռաւորութեան վրայ ընկերակցութիւնների վարչութիւնների վայրերից: Այդ գիւղերի ազգաբնակչութիւնը բաղկացած է հայերից, թուրքերից և ռուսներից, ու նրանց ծխերի ընդհանուր թիւն է 45348։ Թէ ինչ տարածութեան վրայ են գտնւում գիւղերը վարչութեան վայրերից, իւրաքանչիւր