Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/218

Այս էջը սրբագրված է

գիւղ որքան ծուխ ունի և քանի հոգի են անդամագրուած ընկերակցութիւններին, այդ ցոյց է տալիս հետևեալ աղիւսակը:

Գիւղերի թիւը Ընկերակցութիւնների վարչութեան և նրան ենթակայ գիւղերի մէջ եղած հեռաւորութիւնը Ընկերակցութիւնների գործունէության շրջանի մէջ մտնող գիւղերի ծխերի թիւը Ընկերակցութեան անդամների թիւը ըստ շրջանների
31 0 10,019 4,663
143 1-5 13,576 4,866
116 6-10 8,740 2,347
54 11-15 4,839 1,012
33 16-20 4,181 953
9 21-25 1,203 211
5 26-30 485 79
4 31-35 425 72
4 36-40 880 91

Այս աղիւսակը մեզ տալիս է հետևեալ պատկերը։ 31 գիւղում, ուր գտնւում են ընկերակցութիւնների վարչութիւնները, գիւղական ծխերի ընդհանուր թուի 46,5% անդամագրուած է մանր վարկի հիմնարկութիւններին: Վարչութեան վայրից ոչ աւելի քան 5 վերստի վրայ գտնուող 143 գիւղերից ընկերութիւններին անդամագրուած է գիւղական ծխերի 35,8% , 6-ից մինչև 10 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 116 գիւղերից անդամագրուած է ծխերի ընդհանուր թուի 26,8%: 11-ից մինչև 13 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 54 գիւղերից անդամագրուած է 20,9%: 16-ից մինչև 20 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 33 գիւղերից անդամագրուած է 18,3%: 21-ից մինչև 25 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 9 գիւղերից անդամագրուած է 17,5%. 26-ից մինչև 30 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 5 գիւղերից՝ 16,3%. 31-ից մինչև 35 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 4 գիւղերից՝ 16,9%, 36-ից մինչև 40 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 4 գիւղերից անղամագրուած է ծխերի ընղհանուր թուի 10.3%:

Ուրեմն որքան հեռու են ընկերութեան գործունէության շրջանի գիւղերը վարչութեան վայրից, այնքան ոիչ ծուխ է անդամագրւում, հետևապէս մանր վարկի հիմնարկութիւնները իրենց գործունեութիւնը տարածելով մեծ օրգաններում, հնարաւորութիւն չեն ունենում գրաւել մեծ քանակութեամբ անդամներ վարչութեան վայրից հեռու գտնուող գիւղերից:

Թէ ինչ աղղեցութիւն ունի ընկերութեան գործունեութեան շրջանը անդամների վարկի չափի վրայ, ցոյց է տալիս հետևեալ աղիւսակը, որի տեղեկութիւնները վերաբերւում են նոյն գիւղերին։

Ընկերակցութեան գործունէության շրջանի գիւղերի և վարչութեան վայրի մէջ եղած տարածութիւնը Անդամների թիւը Անդամների ունեցած վարկի ընդհանուր գումարը Իւրաքանչիւր անդամին յատկացրած վարկի միջին գումարը
0 4,663 670681 ր. 143,8
1-5 4,866 652,689 » 113,5 »
6-10 2,347 255,470 » 108,8 »
11-15 1,012 92,313 » 91,2 »
16-20 983 72,430 » 76,0 »
21-25 211 14,045 » 66,5 »
26-30 79 5,276 » 66,0 »
31-35 72 4,693 » 65,1 »
36-40 91 4,745 » 52,1 »