Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/222

Այս էջը սրբագրված է

կազմակերպութիւնները ձգտում էին անջատ, սեպարատ միջոցներով -զուտ հայկական յեղափոխութիւնով— առաջ բերել դիւանագիտական միջամտութիւն և այդ ճանապարհով փրկել հայ ժողովուրդը թիւրքական դժոխքից։ 1907 թուից սկսած ու մանաւանդ 1907 թ. յեղաշրջումից յետոյ թիւրքահայութիւնը յանձին իր ղեկավարող կազմակերպութիւնների հիմնովին փոխեց իր քաղաքականութիւնը, սերտօրէն կապելով իր մասնաւոր նպատակների իրագործումը Օսմանեան պետութեան ընդհանուր բաղդի հետ։ Ուրիշ խօսքով՝ հայ ժողովուրդը Թիւրքիայում իր հաւաքական գոյութիւնր և ազգային զարգացումը ապահովելու համար հրաժարուեց արտաքին միջոցներից և ապաւինեց բացառապէս ներքին միջոցների։

Այս նոր քաղաքական օրիենտացիան, որ իւրացրեց հայ հասարակական միտքը. ձւաւորուեց մասամբ Ռուսաստանի մէջ տեղի ունեցած իրադարձութեանց տիրական աղդեցութեան տակ...

Արդիւլ-Համիդի տապալումից հետո հայերի մասնակցութիւնը օսմանեան քաղաքական կեանքին ամենայն հաւանականութեամբ տարբեր բնաւորութիւն պիտի ստանար, եթէ սահմանի այս կողմը քաղաքական պայմանները այն ժամանակ աւելի նպաստաւոր կերպարանք ունենային։ Աւելի պարզ. հայ ղեկավարող կաղմակերպութիւնների գործակցութիւնը երիտասարդ թիւրքերին հազիւ թէ լինէր այնքան անվերապահ, ինքնամոռացութեան չափ եռանդուն և ոչ-շրջահայեաց, ինչպէս եղաւ, եթէ հայութիւնը այն ժամանակ սահմանի այս կողմը ունեցած լինէր աւելի ուժեղ յենարան ու պաշտպանութիւն։

Այսպիսի պայմաններում իր վտանգաւոր տկարութեան գիտակցութիւնն ունեցող հայութիւնը հարկաւ չէր կարող պահել իրան կղզիացած վիճակի մէջ: Այստեղից էր որ բղխեց հրամայական անհրաժեշտութիւնը Հ.Յ. Դաշնակցութեան և երիտասարդ թիւրքերի մերձեցման:

Անգամ Ադանայի կոտորածը, որ աոաջին մահասարսուռ կասկածը ձգեց հայութեան սրտի մէջ երիտասարդ թիւրքերի քաղաքական էութեան վերաբերմամբ, անկարող եղաւ զգաստացնելու հայ քաղաքական ղեկավարող տարրերը և յետ պահելու նրանց երիտասարդ թիւրքերին գործակցելուց: Ընդհակառակը. Ադանայի կոտորածը, նորէն ահ ու դողի մէջ ձգելով հայ ժողովուրդը, վէրջին վճռական պատճառը դարձաւ, որ մղեց Հ.Յ.Սաշնակցութիւնը նոր իշխողների գիրկը։

1909 թ. կնքուեց պատմական համաձայնութիւնը հայ քաղաքական տիրող կուսակցութեան և երիտասարդ թիւրքերի կենտրոնական կոմիտէի միջև։ Այդ համաձայնութեամբ, ինչպէս յայտնի է, մէկ կողմից՝ հայ կազմակերպութիւնը պարտաւորւում էր պաշտպանել Թիւրքիայի նոր տէրերին Աբդիւլ-Համիդի ոտնձգութիւններից, միւս կողմից՝ երիտասարդ թիւրքերը խոստանում էին հայկական նահանգներում մտցնել տեղական ինքնավարութիւն, լուծել հողային հարցը ի նպաստ հայերի և առհասարակ ընդառաջ գնալ հայ ժողովրդի ազգային որոշ պահանջներին:

Սա մի ճարահատեալ դաշն էր ուժեղի և թոյլի միջև, որ թելադրւում էր իրերի դաժան տրամաբանութեամբ: Ուժեղը կամենում էր ապահովել իր թիկունքը Ասիայում թոյլի հարուածներից այն ժամանակ, երբ նրա դրութիւնը բաւականաչափ ամրացած չէր երկրի ներսում և երբ նա մեծապէս