զբաղուած էր պետութեան եւրոպական մասում մակեդոնացիների, յոյների, ալբանացիների և ուրիշների Հետ։ Իսկ բոյլը փնտրում էր որոշ ապահովութիւն, հովանաորութիւն, չը հալածոելու և չը վնասուելու որոշ երաշխիք ուժեղի կողմից՝ իր ոյժերր հաւաքելու, լազդուրեելու և զօրանալու համար:
Ուրիշ խօսքով՝ թէ թիւրքերի և թէ հայերի համար այդ դաշնը ձեռնտու էր գէթ այն ժամանակի պայմաններում:
Բայց ուժեղի և թոյլի գործակցութիւնը, որքան էլ նա անհրաժեշտ լինի թոյլի համար, ի վերջոյ միշտ անհամեմատ աւելի ծառայում է ուժեղի շահերին, քան թոյլի: Հետևաբար ոչինչ չը կա զարմանալի, որ հայը, որպէս թոյլ կողմ, տուժեց, չարաչար խաբուելով թիւրքից, որպէս ուժեղ կողմից:
⁂
Հ.Յ.Դաշնակցութեան և երիտասարդ թիւրքերի գործակցութեան վիժումը առիթ դարձաւ ոմանց համար պնդելու, որ առհասարակ սխալ էր հայ- թիւրքական մերձեցման ճանապարհը։ Մեղաղրողները սակայն մոռանում են, որ այն ժամանակ հայերը այլ ընտրութիւն չունէին: Եթէ Հայերը իրենց թիկունքից պաշտպանուած լինէին այնպէս, ինչպէս օրինակ մակեդոնացիներն ու ալբանացիները, կամ ինչպէս յոյներր, շատ հաւանական է, որ հայութիւնը Թիւրքիայում կարողանար վարել աւելի անկախ քաղաքականութիւն։
Հայերին լուրջ զիջումներ անելու ցանկութիւն երբէք չունենալով, երիտասարդ թիւրքերը զանազան պատրուակներով ոչ միայն ձգձգեցին հայկական բարենորոգութիւնների իրագործումը, այլ և աշխատեցին թէ գաղտնի և թէ երբեմն բացարձակ կերպով հովանաւորել քիւրդերին և ուժեղացնել հայկական վիլայէթների մէջ տիրող անիշխանութիւնը։ Թիւրքերը մինչև վերջը չը կամեցան լուծել Հայաստանի ամենամեծ ու ամենահրատապ հարցերից մէկը՝ հողայինը, որ կարող էր վերացնել հայ-քրդական շարունակական բաղխումների գլխաւոր պատճառները, նպաստելով հայկական տարրի զօրեղացման: Ընդհակառակը. ամենանենգ միջոցներով թիւրքերը ձգտեցին իրապէս թուլացնել հայ տարրի դիրքը՝ Հայաստանում դամոկլեան սրի պէս հայութեան գլխի վրայ պահելով միշտ սպառազէն և անսանձ քրդութիւնը։
Որքան աւելի բարդանում և խճճւում էր երկրի ներքին դրութիւնը և որքան աւելի խախուտ էր դառնում երիտասարդ թիւրքերի իշխանութիւնը, այնքան աւելի մոլեգին, այնքան աւելի քօղագուրկ կերպարանք էր ստանում նրանց կռիւը իրենց իշխանութեան պահպանման համար: Երիտասարդ թիւրքերի ամենաանկեղծ բարեկամների համար անգամ - իսկ այդպիսիները քիչ չէին նաև հայերի մէջ արդէն հետզհետէ պարզւում էր նրանց իսկական քաղաքական դէմքը։ Վերջին պատրանքները օդը ցնդեցին 1912 թ. պարլամենտական ընտրութիւնների ժամանակ, երբ երիտասարդ թիւրքերը ամենաբռնի միջոցներով տապալեցին իրենց բոլոր թշնամիներին: Զգալով իրենց հրապարակի բացարձակ տէր, նրանք հարկաւ կարիք չունէին այլևս աչքակապուկ խաղալու և հայերի հետ։
Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ չարաչար խաբուած, վնասակար համարեց