Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/227

Այս էջը սրբագրված է

և խմբապետների այս միակողմանի կազմի արդիւնքը եղաւ այն, որ կամաւորական չարժումն ստացաւ բացարձակապէս կուսակցական կերպարանք:

Այս հանգամանքն ունեցաւ անխուսափելիօրէն բացասական հետևանքներ։ Սկզբից ևեթ նա ստեղծեց իր շարքը անվստահութեան կամ ոչ կատարեաւ վստահութեան մթնոլորտ, որ չափազանց վնասեց գործին և որ կարելի է նոյնիսկ ասել մեր կամաւորական շարժման վիժման պատճառներից մէկը դարձաւ։

Սպդային բիւրօի կամաւորական գործում բռնած ուղին անվստահութիւն յարուցեց ոչ միայն «Կարգադրիչ կոմիտէի» մէջ չը մտնող հայ խմբակցութիւնների, այլ և հայ ժողովրդի արտաքին յարարերութիւնների մէջ։

Հնչակեանները, օրինակ, որոնք դուրս էին գցուած կամաւորական գործի ղեկավարութիւնից, շուտով հարկադրուած զգացին իրենց սեփական միջոցներով կազմել առանձին կամաւորական խմբեր։

Իսկ արտաքին աշխարհը, որ բնականաբար կամենում էր յանձին հայ կամաւորների տեսնել սոսկ ռուս զէնքի յաջողութեան համար կռուող զինւորներ՝ նկատելով կամաւորական խմբերի զլուխը յայտնի յեղափոխական մարդիկ, ոչ բաւականաչափ բարեացակամ վերաբերմունք սկսեց ցոյց տալ նաև ղէպի ամբողջ հայ կամաւորական շարժումը։ Մանաւանդ որ Անդրանիկը, Քեռին, Խեչօն, Վարդանը, Դրօն և նմանները, չը նայելով իրենց բոլոր մարտական արժանիքներին, այնուամենայնիւ չէին կարող նկատուել որպէս յարմար անձնաւորութիւններ մի այնպիսի պատասխանատու գործի համար, ինչպիոին է զինուորական հրամանատար լինելը պատերազմի ժամանակ, թէկուզ այն պատճառով, որ նրանք չէին ստացել յատուկ զինուորական կրթութիւն և որ, բացի թերևս Անդրանիկից ու Քեռից, նրանցից ոչ ոք զինուորական մասսաներ կառավարելու. ամենաանհրաժեշտ փորձն անգամ չունէր։ Կամաւորական խմբերը կոչուած էին թշնամու կանոնաւոր զորքի դէմ կանոնաւոր պատերազմ մղելու, մինչդեռ նրանց հայդուկային պատրաստութիւնը չէր համապատասխանում ժամանակակից զինուորական տարրական պահանջներին անգամ։

Այս տողերով մենք նպատակ չունենք նսեմացնելու հայ կամաւորական խմբերի ու խմրապետների կատարած հերոսական գործի անժխտելի արժէքը բարոյական և ռազմական տեսակէտներից։

Ընղհակաոակր, հայ կամաւորական շարժումր հրապարակ հանեց հայ ժողովրդի ինքնազոհութեան, հայրենասիրութեան, մարտական խոշոր կարողութիւնների այնպիսի ոգևորիչ օրինակներ, որոնք մեծապէս բարձրացրին մեր բարոյական կշիռը աշխարհի առջև։ Հայ ժողովուրղր մի անգամ ևս ընդարձակ կերպով ցոյց տուեց, թէ որպիսի սքանչելի հերոսական գործերի ընդունակ է նա, երբ գէթ ամենափոքր յարմարութիւններն են տրւում իրեն կռուելու իր ազատութեան ու ապագայ բաղդի համար։

Արդարութիւնը պահանջում է այստեղ յիշել, որ ստրկութեան սովոր հային սրբազան ընդվզումի, սպառազէն մոլեգին պայքարի սովորեցնողներն եղել են տասնեակ տարիների ընթացքում հայ քաղաքական