կաղմակերպութիւնները: Եւ նրանց է, որ հայ ժողովուրդը անգնահատելի չափով պարտական է իր բարոյական կերպարանափոխման համար: Առանց նրանց կատարած նախապատրաստական ծանր աշխատանքին հազիւ թէ հայ կամաւորական շարժումը, շնորհիւ իր կազմակերպական խոշոր թերութիւններին, կարողանար իր առջև դրուած ռազմական խնդիրները լուծել այնքան պատուով ու յաջողութեամբ: Ապագայ անաչառ պատմութիւնը հրապարակային խօսքի համար աւելի նպաստաւոր պայմաններում- կարձանագրէ անշուշտ, թէ որպիսի ռազմական կարևոր ծառայութիւններ արին մեր կամաւորները ռուսական բանակին, մանաւանդ որպէս խուզարկու և առաջապահ խմբեր: Այս մասին կան հեղինակաւոր ռուս զինուորականների խոստովանութիւններ:
Ապագայում, երբ հայ հատուցման մեծ ժամը, ո՞վ գիտե, գուցէ հայ կամաւորական խմբերի կատարած ռազմական գործերն ևս հաշուի առնուեն՝ հայ ժողովրդի քաղաքական բագդը տնօրինելու: Եւ քանի այդ ժամը չէ հնչած, ոչ ոք կարող է վերջնական դատավճիռ արձակել հԿայ կամաւորական շարժման քաղաքական նշանակntթեան վրայ հայ ազգային իդէալների իրականացման իրականացման տեսակէտով:
Եւ եթէ այստեղ մենք այնուամենայնի, կամենում ենք շեշետել մեր կամաւորական շարժման բացասական կողմերը, մենք ի նկատի ունենք գլխաորապէս կամաւոարական գործի կազմակերպական յոռի ձեևը, որ շօշափելի լսաս հասցրեց, ինչպէս տեսան, ոչ միայ հայ ազգային ներքին համերաշխութեան, այլ և հայ ժողովրդի արտաքին յարաբերութիւններին…
Սակայն սխալ լինէր կարծել, թէ հայ կամաւոարական շարժման արտայայտութեան ձևն էր միայն, որ առաջադրեց տխուր հետևանքներ. անտարակոյս, կամաւորական խմբերի սոսկ գոյութիւնն ևս ունեցաւ իր բացասական ազդեցութիւնը:
Նախ և առաջ հայ կամաւոարական հայերի համար ստեղծեց մի բացառիկ դրութիւն հանդէպ հարևան ժողովուրդների՝ վրացիների և թիւրքերի: Ժամանակը դեռ չէ եկած հանգամանօրէն խօսելու այս՝ մեզ համար առաջնակարգ կարևորութիւն ունեցող խնդրի մասին: Արձանագրում ենք առայժմ միայն. որ հայ կամաւոարական շարժումը եղաւ գլխաւոր առիթներից մէկը հայ-թիւրքական և հայ-վրացական հարաբերութիւնների լարման Կովկասում…Այս ցաւագին իրողութեան անմիջական հետևանքը արտայայտուեց նրանով, որ հայ ժողովրդի քաղաքական կշիռը զգալապէս ընկաւ թէ պետութեան առջև…
⁂
Անհամեմատ աւելի յոռի էր հայ կամաւորական շարժման թողած ազդեցութիւնը սահմանի այն կողմը, Թիւրքիայում, Օսմանեան կառավարութեան և առհասարակ Թիւրք իշխող տարրերի վրայ։
1912 Թուից սկսած, երբ, ինչպէս վերևն ասացինք, Հ․ Յ․ Դաշնակցուքիւնը խզեց իր բարեկամական կապերը երիտասարդ թիւրքերի հետ, մինչև այս պատերազմի բռնկումը՝ հայ-թիւրքական յարաբերութիւնները հետզհետէ