աւելի ու աւելի լարուեցին, շնորհիւ հայերի բացարձակ ու յամառ ձգտման հայկական հարցին տալու միջազգային բնաւորութիւն:
Օսմանեան կառավարութիւնը մի քանի փորձեր արեց, թէ խոստումների և թէ սպառնալիքների միջոցով, հարկադրելու հայերին հրաժարուել «եւրոպական կոնտրոլի» պահանջից հայկական նահանգների ոեֆորմների խնդրում։
Բայց այդ բոլոր փորձերն անյաջող անցան, որովհետև հայերից ոչ ոք այլևս չէր կարող և չէր ուզում հաւատալ երիտասարդ թիւրքերի խօսքերին:
Հայերին պէտք էին իրական, շօշափելի երաշխիքներ, որ թիւրք իշխողները չէին կարող կամ, աւելի ճիշտ, չէին կամենում տալ երբէք:
Երբ թիւրքերը իրենց յոյսերը վերջնականապէս կտրեցին հայերից, համոզուելով, որ նրանց վրայ ճնշում գործ դնելու ճանապարհով չը պիտի կարողանան վերացնել մեծ պետութիւնների միջամտութեան վտանգը Հայաստանի բարենորոգման հարցում, դիմեցին Գերմանիայի օպնութեան, անելով նրան հարկաւ որոշ կարևոր զիջումներ: Դիւանագիտական այդ խաղի միջոցով Օսմանեան կառավարութեան յաջողուեց նախ՝ ամրացնել իր քաղաքական դիրքը և երկրորդ՝ Ռուսաստանի առաջարկած հայկական ծրագիրը, որ կազմուած էր համաձայն հայերի ցանկութիւններին,վերածել մի այնպիսի ողորմելի ծրագրի, որ իրօք դարձեալ թողնում էր ամեն ինչ թիւրքերի ձեռքում։
Այս պատերազմի նախօրեակին, 1914 թ. աշնան սկզբում, ինչպէս յայտնի է, Էրզրումում գումարուած էր Հ. Յ. Դաշնակցութեան ընդհանուր ժողովը: Երիտասարդ թիւրքերը օգտուելով յարմար առիթից, փորձեր արին բանակցութիւնների մէջ մտնելու դաշնակցական ներկայացուցիչների հետ:
Նրանց պայմաններն Էին. 1) հայերը, թէ օսմանեան և թէ ռուսական, պարաւորւում են ակտիւ աջակցութիւն (ռազմական, քաղաքական, նիւթական) ցոյց տալ թիւրքերին Կովկասը նուաճելու համար. 2) թիւրքերը իրենց կողմից պարտաւորւում են Կովկասը նուաճելու դէպքում ստեղծել Ռուսահայաստանից և Թիւրքահայաստանի հիւսիսային մասից մի ինքնօրէն, կիսանկախ պետութիւն Օսմանեան վեհապետութեան տակ:
Այս պայմանները վճռականապէս մերժուեցին Հ. Յ. Դաշնակցութեան կողմից, որը սակայն անհրաժեշտ համարեց հաւաստիացնելու միևնոյն ժամանակ երիտասարդ թիւրքերին, թէ պատերազմի դէպքում հայերը կը լինեն կատարելապէս լօյալ իրենց պետութեան հանդէպ։
Բռնկուեց պատերազմը։ Սահմանի այս կողմը այնպիսի աղմուկով սկսուած կամաւորական շարժումը, որի գլուխը բացարձակ կերպով անցան նաև մի քանի տաճկահայ յայանի գործիչներ ու մարտիկներ և որի մէջ հարիւրներով, հազարներով մտան թիւրքահպատակ փախստական հալածուած հայեր, ծայրայեղ անհանգստութիւն և վրդովմունք յարուցեց Օսմանեան պետութեան իշխող կուսակցութեան մէջ:
Անմիջապես զգալով ստեղծուած դրութեան վտանգը, թիւրքահայ ժողովրդի ղեկավար մարմինները՝ ազգային իշխանութիւններն ու քաղաքաքական կազմակերպութիւնները անհրաժեշտ համարեցին մի անգամ ևս հրապարակօրէն շեշտելու թիւրքահայերի լօյալ ընթացքը Օսմանեան պետութեան